Մակրոնը փախել է չինական անվտանգության ծառայությունից՝ ուսանողների հետ խոսելու համար

 Չինաստան կատարած պետական ​​այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փախել է չինացի անվտանգության աշխատակիցներից՝ Սիչուան նահանգում ուսանողների ամբոխի հետ խոսելու համար։ Այս մասին փոխանցում է BFMTV-ն:


Հեռուստաալիքի կողմից հեռարձակված կադրերում երևում է, թե ինչպես է Ֆրանսիայի առաջնորդը վազում դեպի հեռվում կանգնած մարդկանց ամբոխը, մինչդեռ չինացի անվտանգության աշխատակիցները հետապնդում են նրան։ «Նախագահը որոշել է վազել՝ ամբոխին հասնելու համար», - հաղորդել է BFMTV-ն։


Հեռուստաալիքը պարզաբանել է, որ դա տեղի է ունեցել այսօր՝ Մակրոնի Չինաստան կատարած այցի վերջին օրը։


Հավելենք նաև, որ Le Figaro ամսագրի համար Verian-ի կողմից անցկացված հարցման համաձայն՝ Ֆրանսիայում Մակրոնի վարկանիշը հոկտեմբերին նվազել է մինչև 11%, ինչը նրա նախագահության ամենացածր մակարդակն է։

Քաղաքականություն

Պատահարներ