Ադրբեջանը փաստացի ստանձնել է Հայաստանի կառավարումը․ Էդգար Ղազարյան
Ադրբեջանը փաստացի ստանձնել է Հայաստանի կառավարումը: Այս մասինֆեյսբուքյան իր էջում գրել է Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
«Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի հետ վերջին անգամ հանդիպել է 2026 թվականի փետրվարի 4-ին, այսինքն` մոտ հինգ ամիս առաջ։ Այդ հանդիպումը տեղի է ունեցել Աբու Դաբիում՝ միասին մրցանակ ստանալու կապակցությամբ։ Դրանից առաջ նրանք հանդիպել էին այդ հանդիպումից հինգ ամիս առաջ՝ Կոպեհագենում։ Դրան նախորդող հանդիպումներն առավել ինտենսիվ էին։
Ստացվում է, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից հետո Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև շփումները փաստացի դադարել են, ինչը վկայում է բանակցային որևէ գործընթացի բացակայության մասին։ Փաստացի դադարեցվել են շփումները նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև։
Սա վկայություն է այն բանի, որ «խաղաղություն» հորջորջվողն իրականում խաբեություն ու խարդախություն է, հակառակ պարագայում, նման գործընթացի պայմաններում շփումները, բանակցությունները, քաղաքական, կազմակերպական հարցերը պետք է ունենային առավել ինտենսիվ բնույթ։
Դրա փոխարեն Հայաստան են սկսել այցելել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ․ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։ Սա վկայությունն է այն փաստի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե ընթանում են բանակցություններ, այլ Ադրբեջանը ստանձնել է Հայաստանի փաստացի կառավարումը»,- ասվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Փաշինյանի ուղերձը Ռուսաստանին․ պատրաստ ենք լուծել բոլոր խնդիրները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եկատերինբուրգում իր ռուս գործընկեր Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է,...
