ԱԳՆ պաշտոնյաները տիկին Զախարովային համարժեք կարձագանքեն, եթե անհրաժեշտ լինի․ Հովհաննիսյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի ցանկանում մեկնաբանել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունը, թե Հայաստանը, հրապարակելով ԵԱՀՄ Մինսկի խմբի աշխատանքային փաստաթղթերն ու ղեկավարների նամակագրությունը, էթիկայի նորմեր է խախտել։
«Մեկնաբանելու ցանկություն չունեմ, եթե մեր ԱԳՆ համապատասխան պաշտոնյաները՝ տիկին Զախարովային համարժեք, անհրաժեշտություն գտնեն արձագանքելու, կարձագանքեն, ես որպես ՀՀ ԱԺ պատգամավոր նման ցանկություն չունեմ։ Ձեր թվարկածները մեկնաբանություններ են, եթե դա ՌԴ պաշտոնական դիրքորոշումն է, ՀՀ-ն կայացնում է իր պետական շահերից բխող, հետաքրքրություններից բխող որոշումներ և առաջնորդվում է իր սուվերեն որոշումներով»,- ասել է պատգամավորը։
Նա չի ցանկացել մեկնաբանել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան Հայաստան։
«Ադրբեջանցի գործընկերների հետ ակտիվ քննարկումների մեջ ենք ամենատարբեր հարցերի վերաբերյալ։ Այս պահին օրակարգում փախստականների հարց չի քննարկվում»,- հավելել է պատգամավորը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Երևանում խախտել են էթիկայի նորմերը՝ հրապարակելով ԵԱՀԿ աշխատանքային փաստաթղթերը և համանախագահող երկրների ղեկավարների նամակագրությունները՝ առանց համաձայնեցնելու շահագրգիռ կողմերի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Թող Հայաստանի քաղաքացիները տեսնեն, թե ինչ են արել ԵՄ «վամպիրները»․ Զախարովա
ԵՄ ղեկավարության հայտարարությունները ցույց են տալիս Բրյուսելի ցանկությունը՝ վնասելու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերութ...
Արշակ Սրբազանը կալանավորվեց․ փաստաբան
Դատարանը (Մասիս Մելքոնյան) բավարարել է քննիչի միջնորդությունը և Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառել է երկամսյա կալանք։ Այս մ...
Ունեինք իրավիճակ՝ բանակցային ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում էր ավելի լավը Ադրբեջանի համար. Ռուբինյան
Ես զարմանում եմ մեր ընդդիմադիր գործընկերների երևակայությամբ՝ ամեն նոր բերված փաստին ինչ-որ անիմաստ փաստարկ մտածել: Այն,...
ԿԳՄՍ նախարարը՝ 12-րդ դասարանում վարորդական իրավունքի տեսական գիտելիքներ ստանալու մասին
Կարծում եմ, որ դա հրաշալի առաջարկ է, և ես կողմ եմ, որ 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա...