ՀԷՑ-ի հետագա կառավարման խնդիրների վերաբերյալ կա երկու տարբերակ. Նիկոլ Փաշինյան
ՀԷՑ-ի հետագա կառավարման խնդիրների վերաբերյալ կա երկու տարբերակ: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, թե ինչ տարբերակների մասին է խոսքը:
«Տարբերակ մեկ՝ ՀԷՑ-ը դառնում է պետական սեփականություն և հանձնվում է հավատարմագրված կառավարման:
Երկրորդ տարբերակ՝ որ մասնավորեցվում է միջազգային հեղինակավոր ոլորտի կառավարման փորձ ունեցող ընկերության :
Ինձ համար ցանկալին առաջին տարբերակն է, բայց քանի որ առաջին տարբերակում վճարումներ պետք է նաև արվեն, հիմա շատ բան կախված է, թե ինչ օբյեկտիվ գին կորոշվի ՀԷՑ-ի համար: Եթե այդ գինը կրելի կլինի պետական բյուջեի համար, ես կնախընտրեի, որ դա լինի 100 տոկոսով պետական սեփականություն, և դա հանձնվի հավատարմագրված կառավարման պրոֆեսիոնալ ընկերությանը:
Եթե հանկարծ պարզվի, որ որևէ պատճառով սա հնարավոր չի լինում իրագործել, կգնանք երկրորդ տարբերակով, բայց մեր պլան Ա-ն առաջինն է, այսինքն՝ որ սեփականատերը լինի ՀՀ-ն»,- ասաց նա:





























