Առողջության համընդհանուր ապահովագրությունը աղքատության նվազեցման հնարավորություն է. Բաթոյան
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը շատ կարևոր է ոչ միայն ֆինանսական իմաստով, այլև կյանքի որակի: Կարևոր է, որ մենք փոխենք մեր առողջության մասին հոգ տանելու մշակույթը: Այս համակարգի ներդրումն էապես կարող է նվազեցնել երկրում աղքատությունը. սա ես չեմ ասում, մասնագետներն են նշում: Այս մասին Ազգային ժողովի այսօրվա նիստին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը:
«Առողջապահության ապահովագրությունն ամենաէական ազդեցությունը կարող է ունենալ հենց այս ոլորտում, և որևէ մեկի համար գաղտիք չէ, որ հատկապես տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց կամ խոցելի խմբերի դեպքում նրանց ընտանեկան կամ անձնական բյուջեի էական մասն ուղղվում է հենց առողջապահական ծառայություններին:
Կարծում եմ՝ սա էական փոփոխություն է, և հենց այս իմաստով եմ նշում, որ սա սոցիալական ոլորտում շատ կարևոր առաջընթաց է: Էլ չեմ խոսում այն մասին, որ երբ քաղաքացիները պատահաբար և հանկարծակի են հայտնաբերում առողջական խնդիրներ, դա էլ նրանց կանգնեցնում է լուրջ պրոբլեմի առջև հենց միանգամից: Նույնիսկ միջին աշխատավարձ ստացող քաղաքացիների դեպքում դա կարող է բերել աղքատության կամ սոցիալական լուրջ խնդիրների»,- ասել է պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի համայնքային 151 դպրոցներից 143-ում սմարտֆոնների օգտագործումն արգելվել է
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ՝ Երևանի համայնքային 151 դպրոցներից 143-ում սմարտֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի օգտ...
ԱԱՀ-ն ֆիզիկական անձի կողմից մեքենան վաճառելու դեպքում՝ չի կիրառվում. Թունյան
«Այդ խնդիրը կա: Նույն մեքենայի համար, նույն տեխնիկական բնութագրիչներով, որոշ դեպքերում շատ բարձր կամ, այսպես ասած, մարքե...
Դատապարտյալին այցելած անձի մարմնում հայտնաբերվել է թմրամիջոց
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ...
Պետական հողերի օտարումը կանցնի էլեկտրոնային աճուրդներով
Նախատեսվում է պետական և համայնքի սեփականություն հանդիսացող հողերի օտարումների պարագայում կարգավորել ցածր գներով հողամասե...