Պետական հողերի օտարումը կանցնի էլեկտրոնային աճուրդներով
Նախատեսվում է պետական և համայնքի սեփականություն հանդիսացող հողերի օտարումների պարագայում կարգավորել ցածր գներով հողամասերի աճուրդով վաճառելու մեկնարկային գինը, ինչպես նաև աճուրդի էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպման և անցկացման վերաբերյալ դրույթները: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ԱԺ այսօրվա հերթական նիստում:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ առաջարկվող փոփոխությունների և լրացումների՝ էլեկտրոնային աճուրդով օտարման ենթակա հողերի էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ու անցկացման լրացուցիչ պայմանները կսահմանի Կառավարությունը:
Հողամասերի էլեկտրոնային աճուրդով օտարման կիրառումը կնպաստի իրականացվող գործարքների թափանցիկությանը, հանրության իրազեկման բարձրացմանը, սպասարկման որակի, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:
Նշվել է, որ էլեկտրոնային աճուրդները թույլ կտան օնլայն հարթակում անցկացնել ամբողջ գործընթացը՝ առանց ֆիզիկապես ներկայանալու: Այն կնվազեցնի լրացուցիչ ծախսերն ու վարչարարությունը:
«Գնահատման գործունեության մասին» օրենքում նախատեսվող լրացմամբ առաջարկվում է պետական և համայնքի սեփականություն հանդիսացող հողերի աճուրդային կարգով օտարումների պարագայում պարտադիր կիրառել գնահատման գործընթաց՝ գնահատման կազմակերպության միջոցով:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի համայնքային 151 դպրոցներից 143-ում սմարտֆոնների օգտագործումն արգելվել է
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ՝ Երևանի համայնքային 151 դպրոցներից 143-ում սմարտֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի օգտ...
ԱԱՀ-ն ֆիզիկական անձի կողմից մեքենան վաճառելու դեպքում՝ չի կիրառվում. Թունյան
«Այդ խնդիրը կա: Նույն մեքենայի համար, նույն տեխնիկական բնութագրիչներով, որոշ դեպքերում շատ բարձր կամ, այսպես ասած, մարքե...
Առողջության համընդհանուր ապահովագրությունը աղքատության նվազեցման հնարավորություն է. Բաթոյան
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը շատ կարևոր է ոչ միայն ֆինանսական իմաստով, այլև կյանքի որակի: Կարևոր է...
Դատապարտյալին այցելած անձի մարմնում հայտնաբերվել է թմրամիջոց
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ...