ԱԱՀ-ն ֆիզիկական անձի կողմից մեքենան վաճառելու դեպքում՝ չի կիրառվում. Թունյան
«Այդ խնդիրը կա: Նույն մեքենայի համար, նույն տեխնիկական բնութագրիչներով, որոշ դեպքերում շատ բարձր կամ, այսպես ասած, մարքեթինգային ձիաուժն է վերցվում և բարձր գույքահարկ է դրա համար հաշվարկվում, և կան դեպքեր, երբ մարդիկ փորձաքննություն են անցնում, բավական մեծ գումար դրա համար վճարելով, որի հիման վրա ձիաուժերն ավելի պակաս են վերցվում և ավելի քիչ գույքահարկ են վճարում»,- այս մասին այօսր խորհրդարանում հայտարարել է ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: այս մասին այսօր Ես երկու կարևոր բան կա էլեկտրամոբիլների հետ կապված, որ մեր հայրենակիցներից շատերն են հարցնում. առաջինը վերաբերում է ձիաուժերին:
Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է 1 տարով ԱԱՀ-ից ազատման արտոնության երկարաձգումն այն քաղաքացիների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, որոնք էլեկտրական շարժիչով մեքենաներ են ներմուծում:
«Հիմա աշխատում են, որպեսզի լինի համակարգ, որտեղ ԵԱՏՄ-ի ռեստրից ելակետային տվյալները կվերցվեն, և փորձաքննության կարիք չի լինի, այսինքն՝ այս հարցի լուծումն առաջիկա օրերի ընթացքում կլինի»,- տեղեկացրել է նա:
Ինչ վերաբերում է երկրորդ խնդրին, ըստ պատգամավորի, տեղեկություն է տարածվում, որ քանի որ ԱԱՀ-ի արտոնությունը կիրառվելու է միայն մինչև 2 տարվա հնության մեքենաների համար, դա նշանակում է, որ հետագայում, եթե 3-4-5 տարվա վաղեմության իր էլեկտրամոբիլը մարդը կվաճառի, ապա ԱԱՀ է վճարելու:
«Ուզում եմ ասել՝ նման բան չկա, և ԱԱՀ-ն ֆիզիկական անձի կողմից մեքենան վաճառելու դեպքում՝ ոչ միայն էլեկտրամոբիլ, այլև ցանկացած այլ մեքենա, չի կիրառվում: Այս ինֆորմացիան սխալ է»,- հավելել է Թունյանը:





























