Երեք օրում բացահայտվել է 217 հանցագործություն. մանրամասներ
ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը բացահայտել են 217 հանցագործություն:
Մասնավորապես՝
51 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
23 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
15 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
8-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության,
7-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման,
6 դեպք՝ խուլիգանության,
3 դեպք՝ շորթման,
2-ական դեպք՝ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, կողոպուտի, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի։
Բացահայտվել է նաև բնակարանային գողության, ծառերը-թփերը ապօրինի հատելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, հրազենի ապօրինի շրջանառության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1 դեպք՝ կողոպուտի։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
Անցած 3 օրում գրանցվել է 45 ավտովթար․ 59 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Նմանատիպ հոդվածներ
ՀԲՃ նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանի գործով պարզաբանումներ են պահանջվել Ոստիկանությունից. ՄԻՊ
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանին բերման ենթարկելու մասին տեղեկության...
Դատական դեպարտամենտի պաշտոնյաները ՊՎԾ-ի և իրավապահների հետ գործարքի են գնացել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2021 թվականի հուլիսին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պարզել էր, որ 2016-2018թթ. դա...
Փոթորիկը իր սև գործն է արել Արարատի մարզի Հայանիստ գյուղում. գյուղապետն էլ տնետուն ընկած վնասներն է հաշվում. Shamshyan com
Երեկ՝ մայիսի 22-ին, փոթորիկը իր սև գործն է արել նաև Արարատի մարզի Հայանիստ գյուղում: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագր...
Դատարանների մուտքը փակելու ընթացքում ոստիկանությունը «սատարում» էր, այսօր բերման ենթարկում. Արսեն Բաբայան
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր քջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ԿԳՄՍՆ-...