Դատական դեպարտամենտի պաշտոնյաները ՊՎԾ-ի և իրավապահների հետ գործարքի են գնացել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2021 թվականի հուլիսին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պարզել էր, որ 2016-2018թթ. դատական դեպարտամենտի ղեկավարի հրամաններով 9 աշխատակիցներ իբրեւ թե գործուղվել են ՀՀ տարբեր մարզեր: Գործուղման ծախսերի հատուցման համար ներկայացնելով տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրված գիշերակացը հավաստող փաստաթղթեր՝ նրանք ստացել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 41.934.000 ՀՀ դրամ գումար:
Պարզվել է նաեւ, որ մի շարք դեպքերում համապատասխան աշխատակիցները գործուղման օրերի ժամանակահատվածում գտնվել են աշխատանքի վայրում, ինչպես նաեւ հյուրանոցային ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար ներկայացրել են այնպիսի տնտեսվարողների կողմից տրամադրված փաստաթղթեր, որոնք, ըստ ՊԵԿ տվյալների, չեն մատուցել համապատասխան ծառայություններ: Արդյունքում Քննչական կոմիտեում փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ այս քրեական գործը փակվելու է, քանի որ Դատական դեպարտամենտի պաշտոնատար անձինք ՊՎԾ-ի, ինչպես նաեւ իրավապահների հետ «գործարքի են գնացել», թե իրենք հետ կտան թալանածը, իրենց չպատժեն, ու, ըստ էության, համաձայնությունը բոլոր կողմերի մեջ կա, ու քրեական գործը կկարճվի»:
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. ՀԺ
Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել:Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույ...
Պատվաստման գործընթացը համաճարակի ժամանակ միշտ լինում է անարդյունավետ.բժիշկ
Ցանկացած պանդեմիայի կանխարգելումը պատվաստումն է, բայց պատվաստման գործընթացը համաճարակի ժամանակ միշտ լինում է անարդյունավ...
Ռոբերտ Քոչարյանը կոչով դիմել է քաղաքացիներին
Համազգային դիմադրությունը սկիզբ է առնում: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի...
Հրաժարվում եմ մանդատից․ Առուշանյանը կալանավայրից նոր հայտարարություն է տարածել
Առուշ Առուշանյանը մանդատից հրաժարվելու որոշում է կայացրել։ Նա հայտարարություն է տարածել կալանավայրից․ «Սիրելի՛ հայրենակի...