10 տարի շահագործել է անձին, հավանոց սարքել նրա տունը, յուրացրել հաշմանդամության թոշակը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անձի կողմից անօգնական վիճակում գտնվողին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Հ.-ն, տեղյակ լինելով Լ.Շ.-ի անօգնական վիճակում լինելու, այն է՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու մասին, տևական ժամանակ՝ վերջին շուրջ 10 տարվա ընթացքում, շարունակաբար շահագործել է նրան:
Մասնավորապես Գ.Հ.-ն Լ.Շ.-ին հանել է վերջինիս բնակարանից և տեղավորել դրա՝ կենցաղային ավելի վատ պայմաններ ունեցող, կից կառուցված շինությունում՝ ապահովելով ապրուստի նվազագույն պայմաններ, իսկ նույն բնակարանը դարձրել ու օգտագործել որպես հավանոց և իր անձնական իրերի պահեստարան՝ մուտքի վրա դնելով առանձին փական և բանալին պահելով իր մոտ:
Բացի այդ՝ Գ.Հ.-ն Լ.Շ.-ին անհատույց աշխատեցրել է իր տնամերձ հողամասն ու այգին մշակելու, տուժողի բնակարանում պահվող հավերին խնամելու աշխատանքներում, նրանից վերցրել պետական աջակցության համապատասխան ծրագրերով հատկացվող կենսաթոշակն ու հաշմանդամության նպաստը, իսկ տուժողը ստիպված է եղել իր ապրուստն ապահովելու նպատակով զբաղվել մուրացկանությամբ և կացարանը ջեռուցելու նպատակով աղբ հավաքել:
Գ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Չեմ նստել ու մտածել, թե ով է «շպիոն», կարևոր գործեր ունեմ. Զոհրաբյան
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հերքում է մամուլի հրապարակումներն այն մասին, թե կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկ...
Մեղադրանք է առաջադրվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենին
Փաստաթղթեր կեղծելու հանցակցության համար մեղադրանք է առաջադրվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արթուր Պողոսյա...
Ես այլևս պարտավոր չեմ մտածել միայն խաղաղության մասին․ Թրամփ
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Նորվեգիայի վարչապետին՝ գրելով, որ այլևս չի զգում «պարտավորություն մտածել բացառապես խաղաղության...
Թրամփը պատրաստ է Իրանի հետ բանակցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, թե Իրանը ցանկանում է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել, հետևաբար Թեհրանի պատրաստակա...