Քաղաքականություն
Թրամփը պատրաստ է Իրանի հետ բանակցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, թե Իրանը ցանկանում է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել, հետևաբար Թեհրանի պատրաստակամության դեպքում Վաշինգթոնը կհամաձայնի երկխոսությանը: Այս մասին Միացյալ…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, թե Իրանը ցանկանում է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել, հետևաբար Թեհրանի պատրաստակամության դեպքում Վաշինգթոնը կհամաձայնի երկխոսությանը: Այս մասին Միացյալ Նահանգների առաջնորդը հայտնել է Տոկիոյում` Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ զրույցում:
"Ես հավատում եմ, որ Իրանը ցանկանում է բանակցություններ վարել մեզ հետ: Եթե Իրանը ցանկանում է մեզ հետ բանակցել, մենք նույնպես դա կցանկանայինք: Տեսնենք` ինչ կստացվի, ոչ ոք չի ցանկանում, որպեսզի սարսափելի բաներ տեղի ունենան",- վստահեցրել է Թրամփը:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ իր երկիրը պատերազմ չի ուզում, և վստահություն էր հայտնել, Միացյալ Նահանգների դեմ զինված հակամարտություն չի կանխատեսվում:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...