Մեղադրանք է առաջադրվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենին
Փաստաթղթեր կեղծելու հանցակցության համար մեղադրանք է առաջադրվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ ՔԿ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։
«Արթուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-325-րդ հոդվածի 1-ին մասով։ Որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը երկրից չհեռանալու մասին»,-ասաց Նաիրա Հարությունյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին աշխատակիցներ Միքայել Պողոսյանի և Սիսակ Գրիգորյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ընկերության նախկին աշխատակից Միքայել Պողոսյանը նշել էր, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հաղորդում է ներկայացրել՝ իր աշխատանքի չներկայանալու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ կազմելու վերաբերյալ։
«Ճանապարհային երթևեկության խախտումների վարչության պետ Արսեն Ղազարյանը տնօրենի՝ Արթուր Պողոսյանի հետ նախնական համաձայնությամբ կեղծ զեկուցագիր է գրել, որ 2019թ.-ի մարտի 1-ին ամբողջ օրն աշխատանքի չեմ ներկայացել»,-նշել էր Միքայել Պողոսյանը։ Հավելենք, որ աշխատանքից ազատվածների թիվը հասնում է 20-ի, որոնք դեռևս չեն կարողանում աշխատանք գտնել։
Նշենք, որ քրեական գործը հարուցվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթերի կեղծելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 2-րդ մասով։ Քրեականան գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել նաև «Սեքյուրիթի դրիմ» ընկերության Ճանապարհային երթևեկության խախտումների վարչության պետ Արսեն Ղազարյանին։ Հիշեցնենք, որ մարտի 1-ին «Սեքյուրիթի դրիմ» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել, որից օրեր անց` մարտի 5-ին, արգելափակվել են աշխատակիցների էլեկտրոնային անցագրերը և վերջիններս աշխատակիցների խոսքով անհիմն հեռացվել են աշխատանքից։
Աղբյուր` Փաստինֆո
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...