Ընդդիմությունը Կտրիճ Ներսիսյանի հետ հիմա ուղիղ անում է այն, ինչ արեց Օնիկ Գասպարյանի հետ. Արսեն Թորոսյան
Շատերը կարող է արդեն մոռացած լինեն, բայց հայրենի ընդդիմությունը Կտրիճ Ներսիսյանի հետ հիմա ուղիղ անում է այն, ինչ արեց Օնիկ Գասպարյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
«Կհիշեք երևի, որ Բաղրամյան պողոտայում հավաքված և գնդակահարություններ բեմադրող մի քանի հարյուր ընդդիմադիրներ իրենց ժողովուրդ անվանելով Օնիկ Գասպարյանի թևերի տակ ժողովրդական լեզվով ասած ձմերուկներ էին դրել և կոչ էին անում գալ և փրկել այդ ժողովրդին։ Օնիկ Գասպարյանն էլ փառքի բարձրունքից հավատացել էր ընդդիմադիրներին և իր «ուժերին»։ Հիմա նույնը տեղի է ունենում ոչ լեգիտիմ Կտրիճ Ներսիսյանի հետ։
Իսկ թե ինչ տեղի ունեցավ հետագայում Օնիկ Գասպարյանի հետ, կարծում եմ հիշեցնել պետք չի»,- գրել է Թորոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Վենեսուելայի նախագահը Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրին անվանել է կախարդ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր, ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյ...
ԱՄՆ Կոնգրեսում Արցախի բնակչության պաշտպանության հարցով լսումներ կլինեն
ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովից հայտնել են, որ հունիսի 21-ին հանձնաժողովում տեղի կունեն...
Գարեգին Երկրորդը թերագնահատում է մեր հոգևոր ուժը. Աննա Հակոբյան
Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, 2018 թվականին տեր կանգնեցինք մեր ազատությանը և քաղաքացիական իրավունքներին` անարժան մարդկանց թույլ...
Բացահայտ սուտ է, թե սահմանազատումը Տավուշից սկսելն առաջարկել է Գլխավոր շտաբը. Օհանյան
Երեկ հնչեցին հայտարարություններ, որ սահմանազատումը Տավուշից սկսել առաջարկել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբը, ես կարծում եմ...