Բացահայտ սուտ է, թե սահմանազատումը Տավուշից սկսելն առաջարկել է Գլխավոր շտաբը. Օհանյան
Երեկ հնչեցին հայտարարություններ, որ սահմանազատումը Տավուշից սկսել առաջարկել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբը, ես կարծում եմ՝ դա բացահայտ սուտ է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Որովհետեւ սահմանազատումը նախ իրականացնում է պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը: Իրենք պետք է հասկանան, որ Տավուշի մարզում մեր պաշտպանության մակարդակը, ինժեներական սարքավորումները բավականին բարձր մակարդակի են եւ տարիների ընթացքում դրանք ձեւավորվել են հենց Տավուշի անվտանգությունն իրականացնելու համար:
Այդ գյուղերը հայկական են, գտնվում են մեր տիրապետության տակ: Միաժամանակ, այդ տարածքում բավականին տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ: Խոսել, որ դրանք ադրբեջանական բնակավայրեր են, երբ Ադրբեջանը այսօևր գտնվում է Հայաստանի տարածքներում շուրջ 200 քկմ զավթել է, խոսում է այն մասին, որ մեր իշխանությունները չեն հասկանում, թե ինչ է սահմանազատում ու սահմանագծում եւ գնում են միակողմանի զիջումների»,-ասաց նա:
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմանազատում և սահմանագծում իրականացնելը, քանի որ դա միակողմանի պահանջ է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ փոխվարչապետը` սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու մասին
Մինչև սահմանազատման հատվածների, անվտանգության, սոցիալ-կենցաղային, իրավական սկզբունքների շուրջ վերջնական որոշումներ չլինե...
Տավուշում Ադրբեջանի գնդակոծությունից մեծ չափով վնասվել է 44-օրյա պատերազմում զոհվածի գերեզմանաքարը
Ադրբեջանական գնդակոծությունից մեծ չափով վնասվել է 44-օրյա պատերազմում զոհվածի գերեզմանաքարը: Այս մասին Facebook-ի իր էջո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՆԳՆ-ն ներկայացրել է ադրբեջանական կողմի անկանոն կրակի հետևանքով վնասները
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում ադրբեջանական կողմից հրաձգային զե...
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը․ Բլինքեն
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Այս մասին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բար...