ԱՄՆ Կոնգրեսում Արցախի բնակչության պաշտպանության հարցով լսումներ կլինեն
ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովից հայտնել են, որ հունիսի 21-ին հանձնաժողովում տեղի կունենան Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումներ։ Այս մասին գրել է 1lurer.am-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ տարածաշրջանում բռնության վերսկսման ռիսկերը մեծանում են:
«Ադրբեջանի կառավարության աջակցությունը վայելող ակտիվիստների կողմից Լեռնային Ղարաբաղ տանող Լաչինի միջանցքի շրջափակումը շարունակվում է արդեն 7-րդ ամիսը, իսկ ապրիլի 23-ին Ադրբեջանը միջանցքում բացել է ռազմական անցակետ, որը, շատերի կարծիքով, հակասում է 2020 թվականի հրադադարի համաձայնագրի դրույթներին: Միջազգային ջանքեր են գործադրվում նոր լայնամասշտաբ պատերազմի ռիսկը նվազեցնելու համար, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաների կողմից: Հիմնական հարցերից մեկն այն է, թե ինչ է պահանջվում Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքների և անվտանգության համարժեք պաշտպանության համար, որտեղ Ադրբեջանը ձգտում է վերահսկողություն հաստատել»,- նշված է հայտարարության մեջ:
Հանձնաժողովում հավելել են, որ լսումների ընթացքում կքննարկվեն Արցախի խոցելի էթնիկ բնակչությանը պատշաճ կերպով պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցները և առաջարկներ կներկայացվեն ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպել են
Սանկտ Պետերբուրգում կայացել է գլխավոր դատախազների ռուս-հայկական-ադրբեջանական եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում. Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի ամբողջական փակման կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ ...
Երասխի մետաղաձուլարանի մասին ՀՀ ՇՄՆ-ի պարզաբանումը՝ ի պատասխան Ադրբեջանի հայտարարության
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտ...
Ադրբեջանը թիրախավորված կրակ է վարել Երասխում մետալուրգիական գործարանի ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ս...