Վենեսուելայի նախագահը Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրին անվանել է կախարդ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր, ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին անվանել է «դև, կախարդ»․ գրում է վենեսուելական El Universal-ը։
«Բնակչության իննսուն տոկոսը մերժում է դև-կախարդին»,-ասել է նա՝ մեկնաբանելով Մաչադոյի արտաքին միջամտության կոչերը։
Ըստ թերթի՝ Մադուրոն վերահաստատել է վենեսուելական ժողովրդի պատրաստակամությունը պաշտպանելու իր հայրենիքը նրանց ոտնձգություններից, ովքեր չեն համաձայնում արդար խաղաղության՝ արժանապատվությամբ և հավասարությամբ։
«Մենք ուզում ենք խաղաղություն, և մենք կունենանք խաղաղություն, բայց խաղաղություն՝ ազատությամբ, ինքնիշխանությամբ»,- եզրափակել է Մադուրոն։
Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ Նոբելյան կոմիտեն Խաղաղության մրցանակը շնորհեց վենեսուելական ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս խաղաղապահների և ադրբեջանցի զինվորականների հանդիպումը Դադիվանքից քիչ հեռու
Քարվաճառի շրջանը փոխանցվեց Ադրբեջանին: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ տեղափոխման գործընթացը վեր...
Նոր քարտեզում ավելացել են ռուսական նոր դիտակետեր, այդ թվում՝ Հին Թաղերում. Արցախի խորհրդարանի պատգամավոր
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ նույնպես հանդիպել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ նախագահը պարգևավճարներ է բաժանել Արցախի հայաթափումից հետո. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Կենտրոն հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը հայրենիքի մնացորդ է. Փաշինյանը` «գաղափարախոսական դեֆորմացիայի» մասին
Հայաստանի թիվ մեկ հերոսը հարկ վճարողն է, իսկ «Եռաբլուրը» հարկ վճարող քաղաքացու հիմնադրած պանթեոնն է, կարծուլ է վար...