Գարեգին Երկրորդը թերագնահատում է մեր հոգևոր ուժը. Աննա Հակոբյան
Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, 2018 թվականին տեր կանգնեցինք մեր ազատությանը և քաղաքացիական իրավունքներին` անարժան մարդկանց թույլ չտալով նվաստացնել մեր աշխարհիկ «ես»-ը, գրել է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։
«Այսօր մենք՝ որպես Քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած ժողովուրդ, նույն վճռականությամբ տեր ենք կանգնում մեր հոգևոր «ես»-ին և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն, անարժան մարդկանց թույլ չենք տալիս նվաստացնել մեր հոգևոր իշխանությունը, մեր հավատն ու հոգին փռել օտարների ոտքերի տակ` այդպիսով թուլացնելով մեր ինքնությունը՝ մեր պետությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչումը Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմի ճանապարհի ինչ-որ մի խաչմերուկում անվերադարձ կորցրած Գարեգին Երկրորդը թերագնահատում է մեր հոգևոր ուժը և հավատի զորությունը, որոնք, ճիշտ է, տարիներ շարունակ հենց ի՛ր առաջնորդությամբ խեղվել են, գուցե` դեֆորմացվել, երբեմն` ընկճվել, բայց պետք չէ մոռանալ, որ մեր երակներում ու հոգու ուղիներում հոսում են Լուսավորչի, Նարեկացու, Կոմիտասի հոգին ու արյունը։
Հ.Գ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցիներում մատուցվող Սուրբ եւ Անմահ Պատարագները չքնաղ են, խաղաղեցնող, հոգսերից, անհանգստություններից, խնդիրներից ու վախերից դարմանող։ Ես ափսոսում եմ, որ այս փուլում չեմ կարողանում ամեն կիրակի եկեղեցի գնալ, ու այդպիսով՝
1. ակտիվորեն չեմ կատարում քաղաքացիական եւ հոգեւոր պարտքս ի’մ եկեղեցին ի’մ պետությանը վերադարձնելու պայքարում,
2. զրկվում եմ չքնաղ Պատարագը վայելելու հաճույքից։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչումը ՀՀ-ի դեմ պատերшզմի ճանապարհի ինչ-որ մի խաչմերուկում անվերադարձ կորցրած Գարեգին Երկրորդը թերագնահատում է մեր հոգևոր ուժը. Աննա Հակոբյան
Նմանատիպ հոդվածներ
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ. Փաշինյան
Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ եւ հետեւաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար...
Կտրիճ Ներսիսյանը չի կարող Գևորգ սրբազանին ազատել պաշտոնից. Ռուբինյան
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքում գրել է, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կշարունակի մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ:...
100-ից ավել հոգևորական իր անվերապահ հավատարմությունն է հայտնել Գարեգին Երկրորդին
Արդեն ավելի քան 100 հոգևորական է իր անվերապահ աջակցությունը հայտնել Մայր Աթոռին եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրո...
Մայր Աթոռը հայտարարությունով է հանդես եկել
Անընդունելի և դատապարտելի է եկեղեցականների միանալը այսպես կոչված Հայ Եկեղեցու բարենորոգման ծրագրին, ինչն ակնհայտորեն Եկե...