Զելենկին մանրամասներ է հայտնել Կիևի վրա հարձակումից
Կիևում և տարածաշրջանում մեր արտակարգ ծառայությունները աշխատում են ռուսական հարվածների վայրերում: Ռուսները մոտ 36 հրթիռ և գրեթե 600 անօդաչու թռչող սարք են արձակել: Հարձակումների հիմնական թիրախներն են էներգետիկ և քաղաքացիական օբյեկտները: Այս պահի դրությամբ տասնյակ մարդիկ վիրավորվել են, իսկ երեքը՝ մահացել: Ցավակցում եմ նրանց ընտանիքներին և ընկերներին: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադմիր Զելենսկին:
«Մենք պետք է աշխատենք առանց մեկ օր կորցնելու, որպեսզի բավարար հրթիռներ լինեն ՀՕՊ համակարգերի համար, որպեսզի լինի մեր պաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչ և ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա:
Ժամանակն է, որ Եվրոպան որոշում կայացնի սառեցված ակտիվների վերաբերյալ, եթե Մոսկվան չի ցանկանում հրաժարվել անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարվածներից: Եվ մենք անպայման պետք է խոսենք բոլոր գործընկերների հետ այս պատերազմը դադարեցնելու քայլերի մասին: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր օգնում են»,- գրել է Զելենսկին:








Նմանատիպ հոդվածներ
Հռոմում ստորագրվել է Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիր
Մարտի 19-20-ը Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ։ Հայկական պատվիրակությունը գլխավոր...
Ուկրաինան կանգնած է շատ դժվար ընտրության առաջ. Զելենսկի
Ռուս–ուկրաինական կարգավորման շուրջ ԱՄՆ ներկայացրած խաղաղության ծրագրի շուրջ ծավալված իրարանցման ֆոնին Ուկրաինայի նախագահ...
Թրամփին կիսատ են պատմում զարգացումների մասին. Ուշակով
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին «բավարար կերպով չեն տեղեկացնում ուկրաինական զարգացումների մասին»: Այս մասին հա...
Ադրբեջանը թույլ չի տա՝ իր օդային տարածքը օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողության համար․ Բայրամով
Հունվարի 29-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի...