Հռոմում ստորագրվել է Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիր
Մարտի 19-20-ը Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Խորհրդակցությունների ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունն Իտալիայի պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պաշտպանական քաղաքականության պետ, գեներալ-մայոր Էնրիկո Բարդուանիի և ԳՇ միջազգային համագործակցության բաժնի պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Իտալիա համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։
Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և զինված ուժերում ընթացող բարեփոխումները։
Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը նախապատրաստվում է ՆԱՏՕ–ի դեմ լայնածավալ հակամարտության. ISW
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է ՆԱՏՕ-ի դեմ լայնածավալ հակամարտության՝ սովորական սպառազինության կիրառմամբ։ Պաշտպանո...
Ֆրանսիայի ՊՆ–ն հերքում է Նարիշկինի հայտարարությունը՝ Ուկրաինա ֆրանսիական զորք ուղարկելու մասին
Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ տեղեկությունները, թե Ֆրանսիան պատրաստվում է ռազմական կոնտինգենտ...
Թալիբները հայտնել են Պակիստանի հետ սահմանին բախումների մասին
«Թալիբան» շարժումը, որը վերահսկում է Աֆղանստանը, հայտնել է Պակիստանի անվտանգության ուժերի հետ բախումների մասին, որոնք տե...
Հայաստանի առաջնագծի ամենաամուր հատվածը կկազմաքանդվի. «Հայաստան» խմբակցությունը` Տավուշի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կարծում է, որ հատվածական սահմանազատման և սահմանագծման գործընթացը հենց Տավուշի մարզից սկսելը...