Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցները վերացվել են. փաստաբան
Tert.am-ի հետ զրույցում փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները վերացվել են։
«Դավիթ Սարգսյանի մասով դատն ընթանում է, ավարտական փուլում ենք», -նշել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին դատարանը նրա նկատմամբ 20 օրով կալանք էր կիրառել, մինչ այդ իրավապահները մի քանի ժամ խուզարկություն էին անցկացրել նրա բնակարանում։ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել չորս անձի, այդ թվում՝ Սարգսյանի նկատմամբ, ով մեղադրվում էր խարդախության և փաստաթղթեր կեղծելու մեջ։
Հունիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում դատավոր Մասիս Մելքոնյանը որոշել էր նրա նկատմամբ կիրառել երկու ամիս ժամկետով տնային կալանք։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական իրադարձությունները սովի համաշխարհային ալիքի սպառնալիք են ստեղծում. Բորել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ ուկրաինական իրադարձությունները «սովի համաշխարհային ալիքի սպառնալիք են ստ...
Ադրբեջանցի զինծառայողները դոլարով կաշառք են տալիս․ մանրամասներ. Ալեն Ղուլյանը
Ադրբեջանական տիրույթում հետաքրքիր տեսանյութեր են հայտնվել: Այս մասին տեղեկացնում է Ալեն Ղուլյանը։ «Ադրբեջանի զինված...
Գյումրին պատրաստվում է Ամանորին․ Նիկոլ Փաշինյան
Գյումրին պատրաստվում է Ամանորին։ Այս մասին գրել է վարչապետ Փաշինյանը։
ՊՆ-ն պարզաբանում է՝ որ դեպքում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողները կարող են օգտվել աջակցության միջոցառումից
ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձա...