Ուկրաինական իրադարձությունները սովի համաշխարհային ալիքի սպառնալիք են ստեղծում. Բորել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ ուկրաինական իրադարձությունները «սովի համաշխարհային ալիքի սպառնալիք են ստեղծում», և ԵՄ-ն պատրաստ է աշխատել ՄԱԿ-ի հետ՝ պարենային աղետը կանխելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Ես վստահեցրել եմ իմ բոլոր զրուցակիցներին, որ մենք պատրաստ ենք աշխատել ՄԱԿ-ի և գործընկերների հետ՝ կանխելու մեր պատժամիջոցների ցանկացած անցանկալի ազդեցություն պարենային գլոբալ անվտանգության վրա։ Մենք սերտ կապի մեջ ենք ՄԱԿ-ի հետ՝ լուծելու այնպիսի հարցեր, որոնք կարող են ազդել ռուսական հացահատիկի կամ պարարտանյութի գնումների վրա»,- ասել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը։
Բորելը հավելել է, որ պետք է շտապ Ուկրաինային հնարավորություն տալ իր հացահատիկն արտահանել Սև ծովով։
Նմանատիպ հոդվածներ
«44-օրյա պատերազմի մասնակիցներն ինքնասպանություն են գործում». ինչ են հայտարարել Ադրբեջանից
Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ադրբեջանցի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել Ար...
«Աշխարհը հոգնել է Ուկրաինայի թեմայից». Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ աշխարհը հոգնել է Ուկրաինայի թեմայից։ «Շատ կարևոր է ուղևորութ...
Աշխարհը բախվում է «վախեցնող» դեֆիցիտի, այս պատերազմը ավերիչ է. ինչ են զգուշացնում ՄԱԿ-ից
Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում ելույթի ժամանակ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դեւիդ Բիզլին ասել է, որ տաս...
Ադրբեջանցիները «Ֆեյսբուք»-ի արցախյան տիրույթում կեղծ լուրեր են տարածում. ԱՀ ԱԱԾ
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրո...