Ադրբեջանցի զինծառայողները դոլարով կաշառք են տալիս․ մանրամասներ. Ալեն Ղուլյանը
Ադրբեջանական տիրույթում հետաքրքիր տեսանյութեր են հայտնվել: Այս մասին տեղեկացնում է Ալեն Ղուլյանը։
«Ադրբեջանի զինված ուժերի գնդապետ Ղեհրեման Մենսիմզադեն երեկ տեսաուղերձ է հղել Իլհամ Ալիեւին, որտեղ մասնավորապես խոսում է Ադրբեջանի զինված ուժերում տիրող կոռուպցիայի եւ բազմաթիվ անօրինությունների մասին:
Ստորեւ տեղադրածս տեսանյութերում Մենսիմզադեն խոսում է այն մասին, որ բանակը շուկա է դառել, որտեղ կոչումներ են վաճառվում՝ 1500 (880$) մինչեւ 3500 (2050$) մանաթ։ Ծառայության վայրից եւ կոչումից կախված այն կարող է հասնել նաեւ մինչեւ 15000 (8800$) մանաթ։ Գնդապետը նշում է, որ դրա հետեւում կանգնած են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը, ովքեր լավ գումար են աշխատում։
Ըստ նրան՝ կաշառք տվող զինծառայողները ծառայում են քաղաքներին մոտիկ եւ առաջնագծից հեռու զորամասերում, իսկ ովքեր չեն վճարում տեղափոխվում են առաջնագիծ։
Գնդապետը առաջարկում է քաղաքներին մոտիկ զորամասերում ծառայող զինծառայողներին տեղափոխել առաջնագիծ, իսկ առաջնագծում ծառայողներին վերոնշյալ զորամասեր եւ ծնողերի վրդովմունքից համոզվել իր ասածների ճշմարտացիության մեջ։
Տեսանյութերից մեկում խոսվում է նաեւ գլխավոր շտաբի պետի տեղակալ-մարտական պատրաստության եւ ռազմական կրթության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովի անօրինականությունների մասին (զինծառայողներին զենքով սպառնալ, մահվան պատճառ հանդիսանալ, կաշառակերություն եւ այլն)։
Ըստ գնդապետ Մենսիմզադեի՝ գեներալ Օսմանովը սովորական սպայական դասընթացների համար վերցնում է 3000-4000 (1700-2300$) մանաթ, նյութատեխնիկական ապահովման մասնագետների կրթության համար` 2000-5000 (1100-2900$), իսկ ֆինանսական ոլորտի մասնագետների համար՝ 30.000-50000 (17.600-29.500$) մանաթ։
Պարզվում է, որ կաշառքի սիստեման գործում է նաեւ Ադրբեջանի խաղաղապահ զորքերում։ Օրինակ, զինծառայողները դոլարով կաշառք են տալիս որպեսզի չներգրավվեն Աֆղանստանի խաղաղապահ առաքելությանը»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը հրաժարական տվեց, հայտնի է` ով է փոխարինում նրան
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Ֆեդերացիայի նախագահի ԺՊ է նշանակվել Արմեն Մելիքբ...
Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ. Վանեցյանի սկանդալային պատասխանները
168.am-ի «Պրեսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանն ի թիվս բա...
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...
Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբու...