Օրբանը Մոսկվայում ճաշակել է ռուսական ավանդական ուտեստներ
«ՌԻԱ Նովոստի»-ի տվյալներով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ճաշել է Կրեմլի դիմաց գտնվող «Ժիվագո» ռեստորանում։ Ռեստորանը տեղակայված է Մոխովայա և Տվերսկայա փողոցների անկյունում՝ «Նացիոնալ» հյուրանոցի շենքում։
Ռեստորանի ներկայացուցիչները հայտնել են, որ Օրբանը փորձել է կարմիր խավիարով նրբաբլիթներ, խոզի ճարպ (սալո), որը պատրաստվում է սոխի թեփի մեջ նախապես եփված մսով, ինչպես նաև թթու բանջարեղեն, սիբիրյան պելմենի՝ տավարի, խոզի, ճագարի մսով, սոխով, կարագով ու սև պղպեղով, և մոսկովյան բորշչ։
Նշվել է, որ այցելության պահին ռեստորանը հատուկ սպասարկման համար փակ չի եղել, թեև Օրբանը մեծ պատվիրակությամբ էր։ Հյուրերը նրան ճանաչել են և լուսանկարվել նրա հետ։
Պուտինը և Օրբանը հանդիպել են ուրբաթ օրը, բանակցությունները Կրեմլում տևել են մոտ չորս ժամ։ Մոսկվա մեկնելուց առաջ Հունգարիայի վարչապետը հայտարարել էր, որ այցի նպատակը երկրի էներգակիրներով ապահովման շարունակությունն է՝ գազի և նավթի մատակարարումներով Ռուսաստանի կողմից, ընդգծելով, որ այս մատակարարումները ապահովել են Եվրոպայի ամենացածր գները Հունգարիայի համար։
Հանդիպման ընթացքում Պուտինը համագործակցությունը էներգետիկայի ոլորտում գնահատել է «շատ լավ»։ Նա նաև նշել է, որ 2024-ին ապրանքաշրջանառության անկում է գրանցվել արտաքին սահմանափակումների պատճառով, սակայն 2025-ին դիտվում է փոխադարձ առևտրի աճ՝ մոտ 7%։

Նմանատիպ հոդվածներ
Ճառագայթային իրավիճակը՝ ՀՀ-ում
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի մա...
Ատկատի մտադրություն ունեցող պաշտոնյաները դատվելու են. Փաշինյան
Ատկատի մտադրություն ունեցող պաշտոնյաները դատվելու են` անկախ նրանից թե որ քաղաքական թիմից են։ ԱԺ–ում, բյուջեի նախագծի քնն...
Մեկ-մեկ թվում էր՝ արդեն Եվլախն անցնելու են մտնեն Բաքու. Վահագն Ալեքսանյան
Ալեն Սիմոնյանի հայտարարությունը պառակտիչ չէ, քանի որ այն ուղղված էր կոնկրետ մարդկանց՝ «15-20 հոգանոց խմբակի, որոնց լավ գ...
Ամատունին՝ Ադրբեջանում պահվող հայերին տեսակցելու մասին
Դեկտեմբերի 24-ին և 25-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին, որոնց...