Ամատունին՝ Ադրբեջանում պահվող հայերին տեսակցելու մասին
Դեկտեմբերի 24-ին և 25-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին, որոնց անունները հաստատել են Ադրբեջանի իշխանությունները: Տեղեկությունը «Լուրերին» հայտնել է կառույցի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Հարցին, ի՞նչ նորություն կարող է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի մասին, որի առողջական վիճակը վատացել է Բաքվի բանտում, Զառա Ամատունին նշել է, որ չի կարող կոնկրետ անձանց մասին խոսել, կարող է միայն ասել, որ իրենց թիմի կազմում բժիշկ է եղել, որը կարող էր մասնագիտորեն գնահատել առողջական վիճակը:
Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը նշել է.
«Այս այցի շրջանակներում, ինչպես սովորաբար մեր ընթացակարգերին համաձայն, պատվիրակները գնահատել են անձանց պահման պայմանները, առողջական վիճակը, ի դեպ, կազմում եղել է նաև բժիշկ, և ընդհանուր իրենց հանդեպ վերաբերմունքը:
Այդ այցը կազմակերպվել է այս անգամ անմիջապես մեր կազմակերպության Ժնևի կենտրոնակայանից՝ հաշվի առնելով, որ սեպտեմբեր ամսից կազմակերպությունը ներկայություն չունի Ադրբեջանում:
Մենք հույս ունենք, որ մեր երկխոսությունն այս ուղղությամբ Ադրբեջանի իշխանությունների հետ կշարունակվի, և կազմակերպությունը, բնականաբար, պատրաստակամ է իր առաքելությունը շարունակելու և այս ջանքերի ուղղությամբ հատկապես աշխատելու:
Հաշվի առնելով, որ կազմակերպությունը, պատրաստակամությունից բացի, նաև ունի փորձը և տարիներ շարունակ տեսակցել է այս անձանց և այս առումով միգուցե նաև առանձնացել իր առաքելությամբ. աշխատանքը շատ կարևոր է, քանի դեռ մարդիկ անազատության մեջ են, և իրենց վրա տարածվում է միջազգային մարդասիրական իրավունքով պաշտպանությունը: Այս կապակցությամբ մենք համարում ենք, որ որևէ ձևաչափով այս մարդկանց մուտք ունենալը շատ կարևոր է ինքնին, և հնարավորությունը նույնիսկ այս ձևաչափով նրանց տեսակցելու նույնպես դրական է: Հուսով ենք, որ հետագայում ևս մենք կկարողանանք նման ձևով աշխատել»,- ասել է հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություններ՝ զինվորական ծառայության պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում
Կառավարությունը վերանայել է զինվորական ծառայության պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը՝ նպատակ ունենալո...
Նոր որոշում՝ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների ժամկետների վերաբերյալ
Կառավարությունը հաստատվել է ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների ժամկետների երկարաձգումը: Այս...
Զարգացումներ կլինեն ոչ միայն Հայաստան -Ադրբեջան սահմանին, այլ նաև ՀՀ-Թուրքիա սահմանին․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ՊԵԿ-ի աշխատանքից «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում, քանի որ ըստ նր...
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...