![Մեկ-մեկ թվում էր՝ արդեն Եվլախն անցնելու են մտնեն Բաքու. Վահագն Ալեքսանյան](https://auroranews.am/storage/img/base_image/2025-02-14/67af9205280e4.webp)
Մեկ-մեկ թվում էր՝ արդեն Եվլախն անցնելու են մտնեն Բաքու. Վահագն Ալեքսանյան
![Մեկ-մեկ թվում էր՝ արդեն Եվլախն անցնելու են մտնեն Բաքու. Վահագն Ալեքսանյան](https://auroranews.am/storage/img/base_image/2025-02-14/67af9205280e4.webp)
Ալեն Սիմոնյանի հայտարարությունը պառակտիչ չէ, քանի որ այն ուղղված էր կոնկրետ մարդկանց՝ «15-20 հոգանոց խմբակի, որոնց լավ գիտեն արցախցիները։ Այս մասին ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում։
« Խոսքը նրա մասին է, որ երբ ՀՀ իշխանությունը կոչ էր անում Արցախի իշխանություններին, որ գնան Սոֆյա բանակցելու, որ արցախցի լրագրողը չգա ու Հայաստանի ազգայի ժողովում մեզ չհարցնի՝ երբ եմ ես վերադառնալու Արցախ: Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովն այնպիսի տեքստեր, հայտարարություններ էր ընդունում, մեկ-մեկ թվում էր, հեսա արդեն Եվլախն անցնելու են մտնեն Բաքու, այ էդ ոճի տեքստեր էին ընդունում, մեզ թուրք, դավաճան էին ասում եւ այլն, եւ այլն: Ասում էինք՝ ժողովուրդ ջան, մեզ ինչ ուզում եք ասեք, բայց գնացեք բանակցելու հանուն էդ մարդկանց: Մեզ ասում էին՝ մեզ ստեղ պահող կա, մեզ մատով չեն կպնի, ի՞նչ եղավ. ՀՀ եւ ԼՂ ժոովրդի հարկերով գնված քանի միլիոն դոլարի զենք թողեցին Ադրբեջանին, բանտիկները վրան, յուղը վրան, փայլեցրած, մի հատ էլ լկտիություն ունեն դրանից հետո ինչ-որ բաներ են անում»,-ասել է Ալեքսանյանը:
Իր խոսքով` Ալեն Սիմոնյանի հայտարարությունը պառակտիչ չէ, քանի որ այն ուղղված էր կոնկրետ մարդկանց՝ «15-20 հոգանոց խմբակի, որոնց լավ գիտեն արցախցիները»:
«Իսկ եթե Սամվել Շահրամանյանը ուզում է հասկանա, թե ինչն է հատկապես նվաստացնում ԼՂ ժողովրդի պայքարը, թող մի հատ իրենց շուրջբոլորը նայեն, իրենց ունեցվածքները նայեն, թող նայեն՝ ինչ վիճակում է ԼՂ ժողովուրդը ու հասկանան: Թող մտածեն, ոնց է ստացվել՝ էդքան մարդ անտեղ, անտուն է, իսկ իրեց մերձավոր շրջապատը հիմա ՀՀ խոշոր կառուցապատողների ցանկում է: Ես կարծում եմ, որ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը հնարավորինս շուտ պետք է անդրադառնա էս խմբավորումներին»,- ասել է նա:
Մանրամասները` սկզբնաղբյուրում։