Ատկատի մտադրություն ունեցող պաշտոնյաները դատվելու են. Փաշինյան
Ատկատի մտադրություն ունեցող պաշտոնյաները դատվելու են` անկախ նրանից թե որ քաղաքական թիմից են։ ԱԺ–ում, բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`խոսելով կապիտալ ծախսերից։
«Անորակ աշխատանք չի ընդունվելու, ատկատի մտադրություն ու մեխանիզմ ունեցող պաշտոնյաները դատվելու են, նստելու են։ Բեկում,ներում չի լինելու` որ քաղաքական թիմից ուզում է լինի, ով ուզում է լինի»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ շինարարական կազմակերպություններն այսօր պատրաստ չեն աշխատել կառավարության առաջադրած չափանիշներով։ Դրա արդյունքում 2019թ.-ին կապիտալ ծախսերը թերակատարվում են։
«Կապիտալ ծախսերը ՀՀ–ում միշտ եղել են պրոբլեմ, այնպես չէ, որ հեղափոխությունից հետո է առաջացել։ Հիմա ավելի ահագնացել է, որովհետև մենք համաձայն չենք ատկատներով աշխատել, մենք համաձայն չենք անորակ գործեր ընդունել ու որքան մենք բարձր չափանիշներ ենք դնում, այնքան այդ փողերի ծախսերը դժվարանում են»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ կառավարությունը գիտակցաբար վատացնում է կատարողականի ցուցանիշները, քանի որ անընդհատ լավացնում է աշխատանքի որակը։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ` իշխանությունը գնում է ոչ թե այսօրվա, այլ վաղվա ցուցանիշի հետևից։ Իսկ շինարարական կազմակերպությունները դեռ շարունակում են անորակ աշխատել, ինչի հետևանքով յուրաքանչյուր գործ 3 անգամ են անում` կառավարության պահանջած որակն ապահովելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
Եթե հունվարի 1-ից գազի գինը փոխվի, դա հայ սպառողի վրա չի անդրադառնա. փոխնախարար
Անգամ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցո...