Վատ օդը միայն Երևանի խնդիրը չէ․ Տիգրան Ավինյան
Վատ օդը միայն Երևանի խնդիրը չէ։ Վեդիում, Արտաշատում և ամբողջ Արարատյան դաշտում օդի որակը հիմա նույնանման վատն է։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Սա հիմնականում պայմանավորված է քաղաքների ավազանային տեղակայմամբ, ձմեռային ինվերսիայով և սեզոնային կլիմայական գործընթացներով, որոնք այս օրերին պարզապես չեն թողնում, որ օդը վեր բարձրանա և փոխվի։ Մարդածին գործոնները կարող են որոշ չափով վատթարացնել պատկերը քաղաքի ներսում, բայց ինվերսիան ինքնին տարածաշրջանային ֆիզիկական երևույթ է՝ անկախ որևէ գործողություններից։
Այո, օդի որակը հիմա լավը չէ։ Բայց կարևոր է, որ բոլորս հստակ պատկերացնենք՝ ինչից է դա առաջանում, որն է իրական պատճառը և ինչ քայլեր ենք արդեն ձեռնարկել կամ ձեռնարկելու, որպեսզի պատկերը փոխվի։ Այս թեմային անպայման շուտով կվերադառնամ և կներկայացնեմ բոլոր այն քայլերը, որոնք արել ենք և անելու ենք կառավարության գործընկերների հետ համատեղ»,- նշել է Ավինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Թրամփի վարչակազմը նոր պահանջ է ներկյացրել Ուկրաինային
Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմը պահանջում է Ուկրաինայից ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա Վաշինգտոնին վե...
Եռակողմ աշխատանքային խմբում չի քննարկում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց․ ՌԴ փոխվարչապետ
Եռակողմ աշխատանքային խմբում չի քննարկում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ...
Արսեն Թորոսյանին կանչել են հարցաքննության, դեռ չի ներկայացել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծանուցումը հասել է...
Ընդդեմ և ի պաշտպանություն Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի․ բողոքի ակցիաներ
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը Գյումրիում նախաձեռնել է ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ բողոքի ակցիա։102-ր...