Սուր շնչառական վարակների կտրուկ աճ՝ Հայաստանում
47-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն: Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 1.2 անգամ։ Ընդհանուր դեպքերի 80%-ը կազմում է 0-18 տարեկանների խումբը։
Հայաստանի Հանրապետությունում շրջանառվում են գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի, պարագրիպի հարուցիչները։
Նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում սուր շնչառական վարակների սեզոնին ընդառաջ ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի արդյունքում հստակ նշված ցուցիչն անցնելու դեպքում տվյալ դպրոցը կամ ուսումնական հաստատությունն անցնում է տնային դասերի:
Նոյեմբերի 28-ի դրությամբ ընդհանուր 55635 բացականերից սուր շնչառական վարակներով պայմանավորված բացակա են 8064-ը, ինչը կազմում է ընդհանուր բացակաների 14.4%-ը:
8064 ՍՇՎ-ով բացականերից 104-ը բացահայտվել է «համաճարակային ֆիլտրի» արդյունքում և ուղարկվել է տուն:
Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, բարդություններից խուսափելու նպատակով ՀՎԿԱԿ-ը կրկին հիշեցնում և հորդորում է.
- պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա,
- խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով,
- երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին,
- մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
- հագնվե´ք եղանակին համահունչ,
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետևե´ք անձնական հիգիենային:
Նմանատիպ հոդվածներ
Աննա Հակոբյանը ապակենկարի առաջին գույնն է ներկել. նկարը կվաճառվի աճուրդով, գումարը կփոխանցվի երեխաների բուժմանը
Տերյան մշակութային կենտրոնի ստեղծած «Աստված օգնական բոլոր երեխաներին» խորագրով ապակենկարը գունազարդելու առաջին գույ...
Արցախում ռուս խաղաղապահները դաշտային ավտոպարկ են տեղակայել
Արցախի Խոջալուի շրջանում երկու շաբաթվա ընթացքում ռուս խաղաղապահները տեղակայել են դաշտային ավտոպարկ: Այս մասին հայտնում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․86 թռիչք և տասնյակ փրկված կյանքեր. պատերազմի ընթացքում սանավիացիան ակտիվ գործել է
Արցախյան վերջին պատերազմի ողջ ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության սանիտարական ավիացիան 2 ուղղաթիռների միջոցով իրա...
Հայաստանում ինչքան ժանգոտած մեխ կա՝ տարբեր պաշտոնների ծվարած հանելու ենք ու մխելու ենք որտեղ անհրաժեշտ է. Փաշինյան
Այս ընտրություններով ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին պատասխան տալ: Արարատում քարո...