Աննա Հակոբյանը ապակենկարի առաջին գույնն է ներկել. նկարը կվաճառվի աճուրդով, գումարը կփոխանցվի երեխաների բուժմանը
Տերյան մշակութային կենտրոնի ստեղծած «Աստված օգնական բոլոր երեխաներին» խորագրով ապակենկարը գունազարդելու առաջին գույնը վստահվել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին:
Այս մասին իր էջում հայտնել է Աննա Հակոբյանը՝ հրապարակելով լուսանկարներ եւ գրելով.
«Ընտրել եմ դեղին գույնը՝ ի նշան արևի, ջերմության ու պայծառության։ Ապակենկարը շարունակելու են գունազարդել քաղցկեղ ունեցող մեր բալիկները, և գունեղ կտավը մարտի 15-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցող բարեգործական գալա ընթրիքի ժամանակ հանվելու է աճուրդի։
Ամբողջ հասույթը փոխանցվելու է «City of smile/Ժպիտների քաղաք›› հիմնադրամին՝ քաղցկեղ ունեցող երեխաների և դեռահասների բուժումը հոգալու համար»։
[6e25070cfa3dd7093cf9cd8deb96bc56.jpg]
[db913ba23167c2fa66476b10272dc21b.jpg]
[bfe0ca1fbc2e1e567d60f7fe2ce4e2e3.jpg]
[ecccdb0bdb9313412276c4d4c20ecffb.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Չինաստանի Հուբեի նահանգում ՀՀ 7 քաղաքացի կա. նրանց կարող են տարհանել
Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է երկրի տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված Հայ...