Կփոխվի վերաքննությունների և գնահատման կարգը․ ԿԳՄՍ
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ԿԳՄՍ նախարարի հրամանում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով անդրադարձ է կատարվում նույն դասարանում մնացած, բացակայող, ինչպես նաև՝ գովասանագրի արժանի աշակերտներին։
Նախագծով սահմանվում է, որ եթե սովորողը որևէ առարկայից տարեկան ստանում է 1–3 միավոր, նա պետք է հանձնի վերաքննություն, իսկ այդ փուլը չհաղթահարելու և առնվազն երկու առարկայից նույն միավորները ստանալու դեպքում կրկնում է տվյալ դասարանի ուսուցումը։
Կրթական մակարդակի ավարտին անցկացվող քննությունների դեպքում, եթե վերաքննությունից հետո սովորողը առնվազն երկու առարկայից ստանում է 1–7 միավոր (20 միավոր սանդղակից), նա նույնպես մնում է նույն դասարանում։
Տարվա ընթացքում 200 ժամից ավելի բացակայած սովորողները պարտավորվում են հանձնել լրացուցիչ գրավոր քննություններ ուսումնական պլանի բոլոր առարկաներից։ Նրանց հետագա փոխադրման հարցը որոշվում է օգոստոսի 20–30-ի ընթացքում՝ լրացուցիչ քննությունների կամ վերաքննությունների արդյունքների հիման վրա։
Լրացուցիչ քննությունների արդյունքները միավորային գնահատմամբ դասարաններում ներառվում են կիսամյակային և տարեկան գնահատականներում։ Այն դասարաններում, որտեղ միավորային գնահատում չի կիրառվում, վերաքննությունների տվյալները ընդգրկվում են սովորողի կիսամյակային և տարեկան բնութագրերում։
Եթե սովորողը չի ներկայանում լրացուցիչ քննություններին կամ վերաքննություններին, կամ միավորային գնահատմամբ դասարաններում վերաքննությունից հետո առնվազն երկու առարկայից ստանում է 1–7 միավոր (20 միավոր սանդղակից), նա կրկնում է տվյալ տարվա դասընթացը։
Նախագիծը հստակեցնում է նաև ոչ միավորային գնահատմամբ դասարաններում գերազանցության չափորոշիչները։ Սահմանվում է, որ այդ դասարաններում ԿԳՄՍ նախարարության գովասանագրին արժանանում են սովորողները, որոնք բնութագրված են «A» մակարդակում նվազագույնը 70% և «B» մակարդակում առավելագույնը 30% չափով։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը պատրաստ է անձամբ խոսել Մադուրոյի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է անձամբ հաղորդակցվել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։ Այս մասին հայտնում է...
Ալեքսանյանը ՔՊ-ի անունից հայտարարություն է արել՝ անդրադառնալով Փաշինյանի հրաժարականի պահանջին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի ժողովրդի քվեով, ուստի նրան կարող է հեռացնել միայն ժողովուրդը։ Այս մասին...
Ինչ որոշում է կայացվել պետական համարանիշների մասով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.Պետական մարմիններին առանձին սահմանված նիշերի հիման վրա հաշվառման համարանիշներ այլեւս չեն հա...
Պուտինն աշակերտներին կոչ է արել իրենից «վատ օրինակ» չվերցնել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կզըլ քաղաքի դպրոցներից մեկում «Խոսեք կարևոր բաների մասին» խորագրով բաց դա...