Պուտինն աշակերտներին կոչ է արել իրենից «վատ օրինակ» չվերցնել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կզըլ քաղաքի դպրոցներից մեկում «Խոսեք կարևոր բաների մասին» խորագրով բաց դաս է անցկացրել, որի ժամանակ աշակերտները երկրի նախագահին հարցեր են հղել նրա առօրյայի վերաբերյալ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Պուտինը խոստովանել է, որ այսօր ընդամենը չորս ժամ է քնել, սակայն սովորաբար փորձում է մոտ վեց ժամ քնել։ Պուտինն իր օրինակը «վատ» է որակել:
«Չեմ ուզում ստել, ճիշտը կասեմ, բայց օրինակը վատն է, այս հարցում ինձանից օրինակ մի վերցրեք: Այն, որ ես այսօր ընդամենը չորս ժամ եմ քնել... ոչ թե այն պատճառով, որ ես այդքան զբաղված մարդ եմ, այլ այն պատճառով, որ չեմ կարողանում ճիշտ կազմակերպել իմ աշխատանքային օրը»,- ասել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ վեց ժամ քունը շատ քիչ է, և պետք է քնել առնվազն ութ ժամ։
Նախագահը հավելել է, որ դպրոցականները չպետք է իր օրինակին հետևեն։
«Յուրաքանչյուր մարդ պետք է քննադատաբար վերաբերվի այն ամենին, ինչ անում է իր նկատմամբ և հետևություններ անի։ Ես կփորձեմ դա անել և ձեզ էլ եմ խորհուրդ տալիս»,- եզրափակել է Պուտինը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը պետք է պատասխանատու լինի ոչ միայն հայտարարածի, այլև դրա հետևանքների համար. Զախարովա
Պարբերաբար կարդում եմ պաշտոնական Երևանի հայտարարությունները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին վերաբերող հայտարարությունները․ ճեպազրույ...
ԼՂ-ի շրջափակման ժամանակ Ադրբեջանը խոչընդոտել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը․ OCCRP
Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը ծավալուն նյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժ...
Մոսկվայում տեղյակ են «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգության մասին. Զախարովա
Մոսկվայում տեղյակ են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կառուցման հետ կապված իրանցի պաշտոնյաների մտահոգություններին։...
Մենք կարծում ենք, որ դրանց այլընտրանք չկա. Զախարովան հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններ...