Հայաստանը ցանկանում է մասնակցել ԵՄ անվտանգային նախաձեռնություններին. ԱԳ փոխնախարար
Ազգային ժողովի նոյեմբերի 28-ի արտահերթ նիստում քննարկվեց Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագրի վավերացումը, որը սահմանում է ՀՀ մասնակցության շրջանակը ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին։ Նախագիծը ներկայացրեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ նշելով, որ փաստաթուղթը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 30-ին։
Կոստանյանը նշեց, որ համաձայնագրով ամրագրվում են Հայաստանի մասնակցության ընդհանուր պայմանները, իսկ անվտանգության ոլորտում ՀՀ–ԵՄ գործակցությունն արդեն ընդգրկում է Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը։ Այժմ ԵՄ-ում գործում է 20 նման առաքելություն՝ ՄԱԿ ԱԽ որոշումներով կամ երկրների հրավերով։
Ֆինանսական մասով մասնակից պետությունները հոգում են իրենց աշխատակազմի ծախսերը, սակայն ԵՄ-ն ունի աջակցման գործիքակազմ։ Հայաստանը դեռ չի նախատեսել համապատասխան ծախսեր, քանի որ առաքելությունների մասնակցության վերաբերյալ որոշում չկա, իսկ անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի օգտագործել պահուստային ֆոնդը։
Փոխնախարարը հավելեց, որ ԵՄ-ի հրավերին Հայաստանը կարող է արձագանքել՝ հաստատելով կամ մերժելով մասնակցությունը, իսկ մինչ պաշտոնական գործընթացը ընթանում են նախնական խորհրդակցություններ։





























