«Ես չեմ բացառում ամենավատ սցենարը». Կլիչկո
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչներին հորդորել է պատրաստ լինել էլեկտրաէներգիայի անջատումներին, որոնք կշարունակվեն մինչև գարուն, և չի բացառել մասնակի տարհանումը։ Այս մասին քաղաքապետը հայտարարել է РБК-Украина գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է երկուշաբթի օրը։ Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ անջատումները կարող են լինել մինչև գարուն։ Դա պայմանավորված է շատ բաներով: Ցուրտ եղանակին մարդիկ միշտ ավելի շատ էլեկտրաէներգիա են սպառում, ուստի էներգահամակարգի վրա մեծ ծանրաբեռնվածություն կա»,- ասաց քաղաքապետը։
Նա նաեւ նշել է, որ չի բացառում մայրաքաղաքի բնակչության մասնակի տարհանումը։
«Մենք պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների, այդ թվում՝ վատ: Այս դեպքում մեզանից յուրաքանչյուրն ունի գործողությունների ալգորիթմ, նույնիսկ տարհանման դեպքում: Ես չեմ բացառում ամենավատ սցենարը, որը կոչվում է տարհանում: Սա ժամանակավոր է: Որոշ կատեգորիաների մարդկանց տեղափոխում արվարձաններ, որտեղ կարող են տեղակայվել ծառայություններ»,- ասել է Կլիչկոն։
Կլիչկոյի խոսքով՝ Կիևում այժմ բացվել է 430 ջեռուցման կետ։ Միաժամանակ, մեկնաբանելով կազմակերպչական կետերի վատ աշխատանքի մասին մեղադրանքները, նա կրկին հայտարարեց, որ հարցը քաղաքականացվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին...
«ՀԱՊԿ-ի կազմալուծման փորձերը շարունակվելու են». Պեսկով
Ռուսաստանը սրտին մոտ չի ընդունում Եվրախորհրդարանի որոշումը, որը ՌԴ - ն ճանաչել է ահաբեկչության հովանավոր երկիր: Այս մասի...
«Այս նացիստական հրեշին հարց տվեք՝ ամերիկյան կա՞». Զախարովայի կոշտ պատասխանը լատվիացի պատգամավորին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կտրուկ է արձագանքել լատվիացի պատգամավորի խոսքերին, ով ասել է, թե ռուս ազ...
Խորհրդակցություն` Պապիկյանի գլխավորությամբ. ի՞նչ է քննարկվել
Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար...