Հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը․ մանրամասներ
Հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը։ Այս մասին ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել է Radar Armenia-ի գրավոր հարցմանն ի պատասխան։
«Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով նշանակվել և ստացվել է դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը:
Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, նշված եզրակացության պատճենը տրամադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշյալ տեսանյութերի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնախմբի անդամներից մեկին, քանի որ այն իրավաչափորեն առնչվել է հանձնախմբի շահերին»,- ասվում է պատասխանում։
Նմանատիպ հոդվածներ
Լեռնային Ղարաբաղում բնակվող ժողովուրդը կանգնած է իր գոյության վտանգի առջև. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ
Լեռնային Ղարաբաղում բնակվող ժողովուրդը կագնած է իր գոյության վտանգի առջև ամբողջական շրջափակման պայմանենրում, որն իրականա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անձրևի պատճառով Կրասնոդարում դադարեցվել է տրամվայների և տրոլեյբուսների երթևեկությունը
ՌԴ Կրասնոդարում անձրևի պատճառով մի քանի երթուղիներով կանգ է առել տրամվայների և տրոլեյբուսների երթևեկությունը։ ՏԱՍՍ-ի թղթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում՝ Հրազդան գետի ափին, հայտնաբերվել են տասնյակ քարանձավներ
Երևանում՝ Հրազդան գետի ափին, հայտնաբերվել են տասնյակ քարանձավներ, որոնք բնակեցված են եղել մարդկության պատմության ամենավա...
«Հրապարակ». Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը հարցաքննության կհրավիրվի
«Հրապարակ» թերթն այսօր գրում է. «Դատախազությունում հարուցված մի քրեական գործի շրջանակներում առաջիկայում հարցաքննության կ...