«Հրապարակ». Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը հարցաքննության կհրավիրվի
«Հրապարակ» թերթն այսօր գրում է. «Դատախազությունում հարուցված մի քրեական գործի շրջանակներում առաջիկայում հարցաքննության կհրավիրվի Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վահե Նիկոյանը։
Դեռևս օգոստոսին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության ավելի քան 700 մլն դրամի չափով փոխառության պարտավորությունն անհիմն մարվել է Երևանի համայնքային բյուջեի հաշվին։
Բացի այդ, պարզվել է, որ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, «2017-2018թթ. և 2019 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ընկերության աշխատակիցների դրույքաչափերի սխալ հաշվարկման արդյունքում վերջիններիս աշխատավարձերի հավելագրումներ կատարելու, տրանսպորտային միջոցներն առանց վերանորոգելու այդ նպատակով գումարներ դուրս գրելու և փաստացի չշահագործվող ավտոմեքենաներին հատկացված վառելիքի համար գումարներ փոխանցելու միջոցով, յուրացման եղանակով հափշտակել են ընդհանուր 20 մլն 714 հազար 515 ՀՀ դրամ:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր․ 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով»: Ըստ տեղեկությունների՝ գործով անցնում է Վահե Նիկոյանը, ում կուրացիայի տակ են եղել այդ գործընթացները։ Սակայն Նիկոյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, «բաժանորդն անհասանելի» էր»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ոտքը ջարդել են, սաղ աչքը տրաքացրել. Քոչարյանի աջակիցները ցուցարարի են ծեծել
Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից րոպեներ անց բախում տեղի ունեցավ իր աջակիցների և ազատազկամը դեմ հանդիսացող քաղաքացի...
«Ժողովուրդ». Ինչ է կատարվում «Փոթի»-ում․ ավտոմեքենաները թալանվում են ճանապարհին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստան ավտոմեքենա ներկրող մի շարք քաղաքացիներ ընկե...
Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա երեխային
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա քենիաց...
Քիչ առաջ ուժգին ցնցումներ են տեղի ունեցել Շիրակի մարզում
Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...