ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում՝ Հրազդան գետի ափին, հայտնաբերվել են տասնյակ քարանձավներ
Երևանում՝ Հրազդան գետի ափին, հայտնաբերվել են տասնյակ քարանձավներ, որոնք բնակեցված են եղել մարդկության պատմության ամենավաղ շրջանից՝ վաղ հին քարի դարից։ Այս մասին հաղորդագրություն և տեսանյութ է տարածել Երևանի քաղաքապետարանը:
Նշվում է, որ հին քարեդարյան մշակույթի հարուստ հավաքածու է հայտնաբերվել մայրաքաղաքի ամենահին՝ «Երևան-1» քարայրում:
«Այստեղից հայտնաբերվել է ավելի քան 20 հազար՝ տարբեր գույների ու երանգների՝ վանակատից, կայծքարից, բազալտից և հասպիսից պատրաստված բազմատեսակ աշխատանքային գործիքներ, նաև կենդանիների ոսկորներ: Հայտնաբերվել է նաև քարայրի բնակչի` համեմատաբար լավ պահպանված կմախքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հնագիտական նյութերը պահպանվում են Երևան քաղաքի պատմության թանգարանում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ՝ Նոր Նորքում․ բնակիչների ու ոստիկանների միջև հրմշտոց է սկսվել
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում` Գայի պողոտայի սկզբնամասում լարված իրավիճակը շարունակվում է։ Թաթուլ Կրպեյանի անվան այգ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալն ընդունեց, որ բռնաբարել է 12 տարեկան աղջկան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 6-ին, շարունակում է քննե...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոռուպցիայի թեմայով ուղիղ եթերի ընթացքում տղամարդը կացնով հարձակվում է Չախոյանի վրա
Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ահազանգել է Երեւանի քաղաքապետարանի կողմից կոռուպցիայի հերթական դրսեւո...