Ես կդադարեցնեմ «երրորդ աշխարհի երկրներից» ներգաղթը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է դադարեցնել ներգաղթը բոլոր «երրորդ աշխարհի երկրներից»: Այս մասին փոխանցում է Reuters-ը։ Նրա խոսքով՝ այդ քայլը անհրաժեշտ է, որպեսզի, ինչպես ինքն է նշում, «վերականգնվի ԱՄՆ համակարգը»։
Թրամփը հայտնել է, որ կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կողմից տրված «միլիոնավոր ապօրինի մուտքի թույլտվությունները», այդ թվում՝ նախկին նախագահի բնորոշմամբ «քնկոտ Ջո Բայդենի ստորագրությամբ տրվածները»։ Նա նաև խոստացել է արտաքսել բոլոր այն անձանց, որոնք «օգուտ չեն բերում Միացյալ Նահանգներին կամ անկարող են սիրել այդ երկիրը»։
Նախագահը հայտարարել է, որ նախատեսում է վերացնել դաշնային բոլոր նպաստներն ու սուբսիդիաները այն անձանց համար, ովքեր ԱՄՆ քաղաքացիներ չեն։ Նրա խոսքով՝ քաղաքացիությունից կզրկվեն նաև նրանք, ովքեր «խաթարում են ներքին կարգը», իսկ «հանրային բեռ» համարվող կամ «անվտանգության սպառնալիք» ներկայացնող օտարերկրյա քաղաքացիները կարտաքսվեն երկրից։
Թրամփն ընդգծել է, որ «ԱՄՆ-ում տեղ չեն գտնի նրանք, ովքեր անհամատեղելի են արևմտյան քաղաքակրթության արժեքների հետ»։





























