Ես ակնկալում եմ ստանալ նախարարների վերջնական քաղաքական որոշումը․ Բորել
Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները մարտի 18-ին պետք է քաղաքական համաձայնության հասնեն Ուկրաինային օգնելու համար ռուսական սառեցված ակտիվների վերաներդրումից ստացված եկամուտներն օգտագործելու շուրջ: Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուց հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես ակնկալում եմ ստանալ նախարարների վերջնական քաղաքական որոշումը Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու վերաբերյալ», — ասել Է դիվանագետը:
Նա հույս է հայտնել, որ այդ հարցի վերաբերյալ քաղաքական որոշումը վերջապես կընդունվի, որպեսզի ուղղվի ռուսական ակտիվներից ստացվող եկամուտները, մեծացնի Ուկրաինային ռազմական օգնության ֆինանսավորման եմ հնարավորությունները:
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ Մեծ յոթնյակի (G7) երկրները միասնական դիրքորոշում չունեն Ուկրաինայի օգտին սառեցված ռուսական ակտիվների հնարավոր դուրսբերման հարցում, քանի որ շատերը հասկանում են նման գործողությունների բացասական հետեւանքները:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերանվանել է օկուպացված Արցախի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակն այն կոչելով «Հաղթանակի հր...
Զախարովան՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի վերաբերյալ հայտարարության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին կապված չէ Ռուսաստանի հետ, դ...
Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը սեփականաշնորհվել և 2.6 մլն դոլարով վաճառքի է հանվել․ «Հետք»
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգուց մոտ 2000 քմ տարածք վաճառքի է հանվել։ 2.6 միլիոն դոլարով...
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...