Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ «կոշտ» հայտարարություն է տարածել․ լեհական ղեկավարության թշնամական քայլն իր պատասխանը ստացավ
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Լեհաստանի դեսպանին ներկայացվել է բողոքի նոտա՝ կապված Գդանսկում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության գործունեության թույլտվության չեղարկման հետ։
Նշենք, որ լեհական իշխանությունների կողմից Գդանսկում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության գործունեության թույլտվությունը 2025 թվականի դեկտեմբերի 23-ից չեղարկելու որոշմանն ի պատասխան ռուսական կողմը սահմանել է, որ Իրկուտսկում Լեհաստանի գլխավոր հյուպատոսության գործունեության թույլտվությունը դադարեցվի 2025 թվականի դեկտեմբերի 30-ից։
Արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարությունում ընդգծվել է, որ Լեհաստանում Ռուսաստանի հյուպատոսական ներկայության փակումը ներկայացվում է «անհեթեթ պատրվակով» և գնահատվում է որպես լեհական ղեկավարության բացահայտ թշնամական ու անարդարացի քայլ։ Ավելացվել է, որ ի պատասխան փակվելու է նաև Ռուսաստանում գործող լեհական հյուպատոսական վերջին գրասենյակը։
Հիշեցնենք, որ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտնել էր, որ Լեհաստանը հետ է կանչում իր համաձայնությունը Գդանսկում Ռուսաստանի հյուպատոսության գործունեության վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը պնդում է` հայկական զորքը չի նահանջել, բայց 4 դիրքից դուրս է եկել
ՀՀ ԶՈՒ չորս մարտական դիրքերը որևէ մեկի կողմից չեն վերահսկվում, լրագրողների հետ զրույցում պնդեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թիվ 0038 հրամանը Մարտի 1-ի դեպքերի հիմքում դնելը ծայրահեղական մոտեցում է և ոչ օբյեկտիվ. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2008 թ.-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը տեսաուղերձի միջոցով անդրադար...
Ավտոկայանատեղիների 160 հազար դրամը ոչ թե 1 տարվա համար է, այլ նաեւ 6, 8 ամսվա. նոր նրբություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի հունվարի մեկից հաստատվել են ավտոկայանատեղիների կարմիր գծերի նոր գները, եւ տա...
Որ քաղաքասկան ուժերն են մասնակցելու Վաղարշապատի ավագանու ընտրություններում
Նոյեմբերի 16-ին նշանակված Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում օգտահաշ...