ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թիվ 0038 հրամանը Մարտի 1-ի դեպքերի հիմքում դնելը ծայրահեղական մոտեցում է և ոչ օբյեկտիվ. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2008 թ.-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը տեսաուղերձի միջոցով անդրադարձել է մարտի 1-2 իրադարձությունների ժամանակ բանակի հետ կապված քննարկումներին, ինչպես նաև թիվ 0038 գաղտնի հրամանին: Սեյրան Օհանյանը նշում է, որ 0038 հրամանը ներքին գերատեսչական հրաման է, և այն դնել մարտի 1-ի իրադարձությունների, ողբերգությունների հիմքում ծայրահեղական մոտեցում է և ոչ օբյեկտիվ: Նա ասում է, որ որևէ մեկն իրավունք չունի զորքի զորանոցային վիճակի բերելը մեկնաբանել որպես հակասահմանադրական քայլ ժողովրդի դեմ: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Պատահարներ