Ալեն Սիմոնյանը պնդում է` հայկական զորքը չի նահանջել, բայց 4 դիրքից դուրս է եկել
ՀՀ ԶՈՒ չորս մարտական դիրքերը որևէ մեկի կողմից չեն վերահսկվում, լրագրողների հետ զրույցում պնդեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ադրբեջանական զորախումբը, որն առաջ էր եկել, արդեն հետ է քաշվել։ Իսկ 4 հենակետեր կան, որոնք որևէ մեկի կողմից չեն վերահսկվում. այդ հենակետերը դիրքերի փոփոխության արդյունքում ուղղակի դատարկ են։ Հայկական զորքը չի նահանջել. այդտեղ մի քանի հենակետ է եղել, որոնք այս պահին ո՛չ հայկական, ո՛չ էլ ադրբեջանական կողմից չեն վերահսկվում»,- ասաց Սիմոնյանը։
Լրագրողի ուղիղ հարցին, թե մեր զինվորները, փաստորեն, դուրս են եկել այդ դիրքերից, Սիմոնյանն արձագանքեց. «Այո, այդ 4 դիրքերից մեր զինվորները դուրս են եկել»։ Նա հավելեց, որ այդ լանդշաֆտն օգտագործելը ձեռնտու չէ Ադրբեջանին։
Նմանատիպ հոդվածներ
Արշակ Կարապետյանը երեկ հրաժարականի դիմում է գրել, երբ նահանջի հրահանգ է ստացել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը, վկայակոչելով իր տեղեկությունները գրում է. «Պաշտոնապես հաստատվեց, որ Նիկոլ Փաշինյանը պաշտպանությա...
Փաստաթուղթը, որ դրված էր սեղանին, ես պատրաստ էի ստորագրել. Փաշինյան
«Ոչ ավելի խորացել են, ոչ էլ ավելի չեն խորացել». Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյա...
ԵԽ-ից հայտարարել են` Ադրբեջանն է նախաձեռնել ռազմական գործողությունները և կոպտորեն խախտել նոյեմբերի 9-ի հրադադարը
Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովա...
Իրանի նախագահը` Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունների մասին հայտարարություն է արել
Չպետք է թույլ տանք, որ օտարերկրացիները փչանցնեն Թեհրանի, Անկարայի եւ Բաքվի հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է Իր...