Պատահարներ

Խաղաղ Դոնի փողոցում մեքենայի մեջ հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու մարմին. մանրամասներ

Vika B. 583 դիտում
Խաղաղ Դոնի փողոցում մեքենայի մեջ հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու մարմին. մանրամասներ

Նոյեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնել է shamshyan,com-ը:


Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաղաղ Դոնի փողոցում՝ ավտոշուկայի հարևանությամբ կայանված ավտոմեքենայում դի կա: 


Ժամանել են Երևանի քրեական ոստիկանության ծառայողները: Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է:


«Opel» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ հրազենային վնասվածքով: Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկութունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի, բաժնի պետի տեղակալի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվել է, որ ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը:  Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն թե դժբախտ պատահար, պարզվում է: 


Ծանուցում.


Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից