Հասարակություն

Ֆրանսիայում անտառային հրդեհի տարածքը հասել է գրեթե 2 հազար հեկտարի

Ֆրանսիայում անտառային հրդեհի տարածքը հասել է գրեթե 2 հազար հեկտարի

Փարիզից մոտ 70 կմ հարավ բռնկված խոշոր անտառային հրդեհն արդեն ընդգրկել է շուրջ 1 900 հեկտար տարածք։ Այս մասին Franceinfo ռադիոկայանի եթերում հայտնել է Սենա և Մառն դեպարտամենտի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Պոլ-Էդուար Լորենը։


Նրա խոսքով՝ հրդեհի հիմնական օջախն ընդգրկում է 1 600 հեկտար, իսկ Ֆոնտենբլոյի մերձակայքում երկուշաբթի բռնկված երկրորդ հրդեհն արդեն տարածվել է 320 հեկտարի վրա։ Լորենը նշել է, որ օրվա ընթացքում կրակի տարածման վտանգը պահպանվում է։


Հրդեհի մարմանը մասնակցում է 850 հրշեջ, իսկ օդից աջակցություն են ցուցաբերում Canadair տեսակի չորս հրշեջ ինքնաթիռներ։


Կրակի արագ տարածմանը նպաստում են եղանակային անբարենպաստ պայմանները։ Météo-France ազգային օդերևութաբանական ծառայության կանխատեսմամբ՝ հուլիսի 14-ին Ֆրանսիայի կենտրոնական շրջաններում անոմալ շոգը կպահպանվի՝ օդի ջերմաստիճանը հասնելով 36–38°C-ի։


Հիշեցնենք, որ Ֆրանսիայում տարվա շոգ երրորդ ալիքի ֆոնին խոշոր անտառային հրդեհ էր բռնկվել Փարիզից մոտ 60 կմ հարավ-արևելք գտնվող Ֆոնտենբլո անտառում: Իշխանությունների տվյալներով՝ կիրակի երեկոյան կրակն այրել էր մոտ 300 հեկտար ու շարունակել է տարածվել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250