Թեժ մրցակցություն է սպասվում. «Հրապարակ»
Թեժ մրցակցություն է սպասվում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար։ Հատկապես ծանր մարտեր են ընթանում պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Օրաթերթի տվյալներով, առաջադրվել է չորս թեկնածու․ հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, որը նաեւ վարչության անդամ է, վարչության մեկ այլ անդամ` Վիլեն Գաբրիելյանը, ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը եւ շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը: Ուշագրավ է, որ նա անգամ բանակում չի ծառայել, սակայն հավակնում է ԱԺ պաշտպանության հանձնաժողովը ղեկավարել, նրա պաշտոնական կենսագրության մեջ էլ ծառայության մասին ոչ մի տող չկա։
Պակաս ուշագրավ չէ նաեւ Սասուն Միքայելյանի առաջադրման փաստը, սա նշանակում է, որ նա վերցնում է պատգամավորական մանդատը եւ մտնում խորհրդարան։ Ըստ տեղեկությոնների նա ուզում է մանդատը վերցնել, քանի որ առաջիկայում, ըստ լուրերի, ԵԿՄ-ն լուծարվելու է` «Վետերանների միություն» ՀԿ է դառնալու։ Իսկ հանձնաժողովի գործող նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի առաջադրվել, նա իր վերջին ճեպազրույցում հայտնել էր, որ եթե խմբակցությունն ընտրի հանձնաժողովի նախագահին, ապա կառաջադրվի, եթե ոչ, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի՝ ակնարկելով, թե` քանի որ ինքն անկուսակցական է, անհավասար պայմաններում է գտնվում ՔՊ-ական թեկնածուների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...