Իրանը հայտարարել է, որ շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցների խստացմանը
Իրանը շարունակում է նավթի արտահանումը նախկին ծավալներով՝ չնայած ԱՄՆ-ի կողմից իրանական նավթային հատվածի նկատմամբ սահմանված մեղմացումների չեղարկմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը։
Նրա խոսքով՝ Իրանի նավթի նախարարությունը տարիներ շարունակ մշակել և պահպանել է մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս նվազեցնել ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը և ապահովել նավթի անխափան արտահանումը։
«Արտահանման շարունակականությունն ապահովող բոլոր մեխանիզմները պահպանվել են, ուստի իրանական նավթի արտահանումը շարունակվում է բնականոն ռեժիմով», - նշել է նախարարը։
Փաքնեժադը նաև ընդգծել է, որ Թեհրանը չէր հրաժարվել նախկինում մշակված մեխանիզմներից, քանի որ ակնկալում էր, որ Վաշինգտոնը չի պահպանի իր խոստումները։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չեղարկել էր հունիսին տրամադրված 60-օրյա ընդհանուր լիցենզիան, որը ժամանակավորապես մեղմացնում էր Իրանի նավթային ոլորտի նկատմամբ գործող պատժամիջոցները, և արգելել նոր գործարքները այդ ոլորտում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ցորենով բեռնված յոթ վագոն Ադրբեջանով կուղարկվի Հայաստան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով կուղարկվի ռուսական ցորենով բեռնված յոթ երկաթուղային վագոն։ Այս մասին...
Ռուսաստանում արգելել են դիզելային վառելիքի արտահանումը
Ռուսաստանի իշխանությունները հուլիսի 8-ից արգելել են դիզելային վառելիքի արտահանումը։ Այս մասին կառավարության նիստում, որը...
Պապոյանը դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 7-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրութ...
ԱԺ-ում ներկայացվել են առցանց խաղային ոլորտի խստացման օրենսդրական փոփոխություններ
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ԱԺ նիստի ժամանակ հայտնել է, որ նախատեսվում է ուժեղացնել վերահսկողությունը, կատարե...