ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Վրաստան-Հայաստան սահմանին այսօր լարված իրավիճակ է ստեղծվել. երկար հերթերի, բարձր ջերմաստիճանի և դանդաղ սպասարկման հետևանքով մի քանի երեխայի ինքնազգացողությունը վատացել է, գրանցվել են նաև ուշաթափության դեպքեր։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը։
Լրատվամիջոցի թղթակցի փոխանցմամբ՝ այսօր Հայաստան են վերադառնում օրեր առաջ Քոբուլեթի համերգին մասնակցելու մեկնած հայկական պարի խմբերի անդամ երեխաներն ու նրանց ծնողները։
Ըստ Panorama.am-ի՝ սահմանային անցակետում վրացի սահմանապահների սակավաթիվ լինելու պատճառով անձնագրային հսկողությունն իրականացվում է դանդաղ, ինչի հետևանքով կուտակվել են մեծ հերթեր։ Բարձր ջերմաստիճանը, երկարատև սպասումը և մարդկանց կուտակումները հանգեցրել են նրան, որ մի շարք երեխաների ինքնազգացողությունը վատացել է, իսկ որոշ դեպքերում արձանագրվել են ուշաթափություններ։
Panorama.am-ը հրապարակել է նաև սահմանային անցակետում ստեղծված իրավիճակը ներկայացնող տեսանյութ։
Նմանատիպ հոդվածներ
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Մեռելոց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային. ԱԺ-ն ընդունել է օրինագիծը
Ազգային ժողովն ընդունեց տոնացույցում փոփոխություններ կատարելու նախագիծը Խորհրդարանը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամ...
Էյֆելյան աշտարակը 10 սմ-ով երկարել է
Ուժեղ տապի ժամանակ մետաղական կոնստրուկցիան ընդարձակվում է՝ ջերմաստիճանի յուրաքանչյուր 10 °C բարձրացման դեպքում մոտավորապ...