Պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են 528 ոչ սթափ վարորդ
Հուլիսի 6-ից 13-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3,740 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 176 ավտոմեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում գտնվող 179 վարորդ, իսկ առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 125 անձ։ Արձանագրվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 624, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 10, ղեկին ծխելու՝ 457, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 216 դեպք։ Հետիոտնի կողմից ոչ սահմանված վայրով անցնելու համար արձանագրվել է 5, իսկ այլ բնույթի՝ 1,197 իրավախախտում։
Առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվել է 18 մեքենա, տեխնիկական զննություն չանցած՝ 97, լուսարձակների անսարքությամբ՝ 135, դիմապակու և կողային ապակիների թաղանթապատմամբ՝ 40 ավտոմեքենա։ Բացի այդ, տարբեր կասկածանքների հիման վրա ձերբակալվել և Համայնքային ոստիկանության բաժիններ է տեղափոխվել 75 անձ։
Միևնույն ժամանակահատվածում մարզերում պարեկների կողմից հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 13,826 խախտում, և հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 184 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 349 վարորդ, ինչպես նաև առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 361 անձ։
Մարզերում արձանագրվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 61, չամրակապված վարելու՝ 3,711, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 297, վարելու ընթացքում ծխելու՝ 499, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 646 խախտում։ Հետիոտների կողմից ոչ սահմանված վայրով անցնելու՝ 96, արագության գերազանցման՝ 2,477 և 4,228 այլ իրավախախտման դեպքեր են հայտնաբերվել։
Առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվել է 91 ավտոմեքենա, տեխնիկական զննություն չանցած՝ 484, լուսարձակների անսարքությամբ՝ 485, թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով՝ 123 մեքենա։ Վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ կիրառելու պատճառով տուգանվել է 12 վարորդ։ Տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տեղափոխվել 36 անձ։
Նմանատիպ հոդվածներ
Ծառը ընկել է ընթացող մեքենայի և մոպեդի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օրպերատիվ կառավարման կենտրոն ժամը 21։50-ի սահմաններում ահազանգ է ստացվել Աշտարակի խճ...
Հայաստանը գնում է դեպի ԵՄ անդամակցություն. Փաշինյան
Ժողովրդավարական բարեփոխումների գործում ԵՄ-ը շատ երկար ժամանակ, այդ թվում՝ մինչև 2018 թվականի հեղափոխությունը, եղել է Հայ...
Երկրաշարժ է տեղի ունեցել Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս
Հուլիսի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:05-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։05-ին), Հայաստանի Իջևան քաղաքից 14 կմ դեպի հյ...
Արարատի մարզում բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և ամբողջությամբ այրվել
Հուլիսի 11-ին Արարատի մարզում տեղի է ունեցել ավտովթար-հրդեհ՝ բեռնատարի մասնակցությամբ։ shamshyan,com-ի տեղեկություններով...