Թրամփը կաջակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է աջակցել Կոնգրեսում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման վերաբերյալ օրինագծին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան անանուն ներկայացուցչին։
Հեռուստաընկերության տվյալներով՝ եթե օրինագիծն ընդունվի, այն Թրամփի վարչակազմին հնարավորություն կտա, մասնավորապես, մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են ռուսական նավթ գնել։
CNN-ի տեղեկություններով՝ Թրամփը նման որոշում է կայացրել օրինագծի համահեղինակ, հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի մահից մի քանի օր անց։
Օրինագիծը ներկայացվել էր ապրիլի սկզբին՝ երկկուսակցական խմբի կողմից։ Դրա հիմնական հեղինակներն էին հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմն ու դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլյումենթալը։
Նախաձեռնությունը նախատեսում է նաև երկրորդային պատժամիջոցներ Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ։ Մասնավորապես, առաջարկվում է մինչև 500% մաքսատուրք սահմանել ԱՄՆ ներմուծման համար այն երկրներից, որոնք Ռուսաստանից գնում են նավթ, գազ, ուրան և այլ ապրանքներ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությա...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...