Սպորտ

Պիկֆորդը՝ Մեսսիի մասին. «Նրան կանգնեցնելը բավարար չէ»

Պիկֆորդը՝ Մեսսիի մասին. «Նրան կանգնեցնելը բավարար չէ»

Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջորդան Պիկֆորդը կիսվել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Արգենտինայի դեմ սպասվող հանդիպման սպասելիքներով՝ ընդգծելով, որ հաղթանակի համար անհրաժեշտ է կանգնեցնել ոչ միայն Լիոնել Մեսսիին, այլև ամբողջ թիմին։



«Հիանալի կլիներ առաջին անգամ հաղթել Մեսսիին, բայց դա կախված է ամբողջ թիմից, այլ ոչ միայն նրանից։ Արգենտինան հիանալի հավաքական է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պիկֆորդը։



Դարպասապահն ընդգծել է, որ այս դիմակայությունն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի։


«Բոլորս գիտենք, թե որքան լավն է Մեսսին։ Իր անհավանական կարիերայի ընթացքում նա բազմաթիվ գոլեր է խփել, և ինձ համար նրա դեմ խաղալն յուրահատուկ կլինի, քանի որ ես նրան հետևել եմ դեռ մանկուց»,- նշել է նա։


Միևնույն ժամանակ անգլիացի դարպասապահը հորդորել է կենտրոնանալ ոչ միայն արգենտինացիների աստղային հարձակվողի վրա։



«Մենք չենք կարող մտածել միայն Լեոյի մասին։ Պետք է հաշվի առնել Արգենտինային՝ որպես ամբողջական թիմ»,- ասել է Պիկֆորդը։



Նա նաև վստահություն է հայտնել, որ Անգլիայի հավաքականը կպահպանի սառնասրտությունն ու չի տրվի սադրանքներին։



«Մրցաշարի ընթացքում մենք խուսափել ենք ավելորդ բախումներից։ Անկախ նրանից՝ մրցավարի որոշումները մեր օգտին են, թե ոչ, շարունակում ենք խաղալ և թողնում ենք, որ մեր ֆուտբոլը խոսի մեր փոխարեն։ Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի՝ լինի 90 րոպե, լրացուցիչ ժամանակ, թե հետխաղյա 11-մետրանոցներ»,- ընդգծել է Անգլիայի հավաքականի դարպասապահը։



ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Անգլիան կմրցի Արգենտինայի հետ, իսկ հաղթողը կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250