Աշխատակիցները մեկը մյուսի հետևից հեռանում են․ ինչ է կատարվում նախարարություններում․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, մի շարք նախարարություններում և պետական կառավարման այլ մարմիններում վերջին շրջանում բավական մեծ թվով մարդիկ են կա՛մ արդեն ազատվել աշխատանքից, կա՛մ պատրաստվում դիմում գրել։
«Բանն այն է, որ մարդկանց համբերության բաժակն արդեն լցվել է: Ընդ որում, խոսքը քաղաքական կողմնորոշման մասին չէ, քանի որ այդ մարդիկ անցած տարիներին շարունակել են աշխատել ՔՊ-ի հետ: Խոսքն այն մասին է, որ գնալով ավելի հաճախակի են դարձել պարտադրանքները՝ սոցիալական ցանցերում ակտիվորեն «շեյր անել» ոչ միայն տվյալ գերատեսչության, այլև ընդհանրապես կառավարության գործունեությանն առնչվող հրապարակումները, էլ չասած՝ Նիկոլ Փաշինյանի գրառումների մասին: Շատերի համբերության բաժակը վերջնականապես լցվել է՝ հատկապես կապված հունիսի 5-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի եզրափակիչ հանրահավաքի հետ: Բոլոր աշխատակիցներին հասկացրել են, որ այդ հավաքին ներկա լինելը խորհրդային «կամավոր-պարտադիր» սկզբունքով է, հակառակ դեպքում եզրակացություններ կարվեն: Սակայն եզրակացություններ անելուն շատերը չեն էլ սպասել, իրենք են եզրակացություն արել և ազատման դիմումներ գրել:
Մեր զրուցակիցները նաև նշում էին, որ պատճառը միայն սա չէ. այլևս անհնար է այս իշխանության օրոք աշխատել պետական կառավարման համակարգում, քանի որ նախ՝ գրեթե բոլոր համակարգերում քաոս է, պրոֆեսիոնալիզմն ու փորձառությունը որևէ դեր չունեն, աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, գումարած՝ ընթանում է տոտալ քպականացում: Մեր տեղեկություններով, ոմանք անկեղծ հույս են ունեցել, որ հունիսի 7-ի ընտրություններով իշխանափոխություն կլինի, և պետական համակարգը կընկնի ռելսերի մեջ»,- ասվում է հոդվածում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստա...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...